Արամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)
Հասարակություն

Հակաճգնաժամային քայլեր

Չորս փակ սահմաններով, դադարեցված ավիափոխադրումներով, ներքին խիստ սահմանափակ ռեսուրսներով, համաճարակի տեմպերի աճի վտանգով, հարձակման պատրաստ հակառակորդով Հայաստանը շատ լուրջ մարտահրավերների առաջ է։ Երբևէ ռիսկերն այսքան բազմազան և այսչափ միանգամից չեն եղել։ Տրամաբանությունն այնպիսին է, որ մի խնդիրը մուլտիպլիկատիվ մի քանի նոր ինքնուրույն խնդիր է առաջացնելու՝ ոչ պակաս սուր, քան «մայր» խնդիրը։ Մենք կարող ենք ունենալ «խնդիրների փոխվարակելիության» ֆենոմեն։ Մեզ անընդհատ պետք են լինելու ճիշտ քայլեր՝ իրավիճակային և հեռանկարային։ Ներկայացնում ենք հրատապ քայլերի առաջին խումբը.

1. Կառավարության պահուստային ֆոնդից համաճարակի դեմ պայքարի համար ՀՀ կառավարությունը մարտի 13-ի որոշմամբ հատկացրել է 441 մլն դրամ, իսկ հանրաքվեի անցկացման համար՝ փետրվարի 20-ի որոշմամբ, մոտ 3.5 մլրդ դրամ։ Սա աբսուրդ է։ Առաջարկում ենք չեղարկել փետրվարի 20-ի որոշումը և գումարը վերահասցեավորել համաճարակի դեմ պայքարին։ Մեզ առաջիկայում հրատապ զգալի գումարներ են պետք գալու՝ դեղորայքի, բուժսարքավորումների, չարտերային թռիչքների, բուժանձնակազմի հավելավճարների, առաջին անհրաժեշտության ապրանքների և այլ հրատապ ծախսերի համար։

2. Կառավարական ամառանոցների դատարկում և դրանց տրամադրումը պարետատանը՝ հակահամաճարակային խնդիրներ լուծելու համար՝ քաղաքացիների մեկուսացում, ժամանակավոր հիվանդանոցներ։ Պետության բալանսի վրա այսօր կան մեծ թվով լավ կամ շատ լավ վիճակում գտնվող առանձնատներ, հյուրատներ և այլն։ Միայն Կոնդի առանձնատներում կա 6-8 դատարկ պատրաստի շինություն, տարածքում բնակվում է միայն երկու ընտանիք։ Ուրիշ ոչ ոք։ Նրանք հանգիստ կարող են տեղափոխվել իրենց տները, և մենք կունենանք մեկուսացման համար չափազանց հարմար վայր։ Մի օր կենտկոմական այդ «դաչաներից» պետությունը պետք է հրաժարվի։ Ավելի լավ պահ չկա։ Զգալի թվով պետական առանձնատներ կան Սևանում, Դիլիջանում, որոնք նույնպես կարող են տրամադրվել համաճարակի դեմ պայքարին։ Սա հանրային սոլիդարության մեծ քայլ է՝ դժվար պահին հրաժարվել ճոխությունից։

3. Պարետի պաշտոնական դիմումով տարբեր անձինք, որոնք ունեն ճգնաժամային պայմաններում աշխատելու փորձ, գիտելիքներ, կապեր, պետք է հրավիրվեն միասնական աշխատանքի։ Հիմա նեղ ամբիցիաների ժամանակը չէ։ Կան մարդիկ, որոնք 1990-2000-ականների տարբեր ճգնաժամային փուլերում աշխատել են ծանր պայմաններում և կուտակել մեծ փորձ ու գիտելիք, որոնք կարող են իրական օգուտ տալ պետությանը՝ անկախ իրենց քաղաքական նախընտրություններից և օրվա իշխանության անձնական համակրանքից։ Տնտեսական անվտանգություն, պետական ապարատի ճգնաժամային կառավարում, պարենային ապահովում, աշխատաշուկայի վերադասավորումներ, ֆինանսական մեխանիզմների գործադրում, բիզնեսի ճգնաժամային համակարգում, գյուղատնտեսական ճգնաժամի կանխարգելում, քաղաքային կառավարում, սոցիալական ծրագրեր. այս և այլ բազմաթիվ ոլորտներում կան լուրջ փորձ ունեցող մարդիկ, որոնց պետք է ներգրավել աշխատանքներում։

4. Հատուկ լիազորություններ տալ նախագահ Արմեն Սարգսյանին։ Դատելով վերջին շրջանի նրա հեռախոսազանգերից ու հանդիպումներից՝ հենց նա է այսօր Հայաստանի անունից բանակցում այլ պետությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների, առողջապահական, գիտական հաստատությունների հետ։ Հայաստանն առաջիկայում կարիք է զգալու մեծ ծավալի օգնության, սա պետք է ընդունել՝ առանց ավելորդ հպարտություն խաղալու։ Իսկ այսօր օգնության համար ճիշտ հասցեով դիմելը, ստանալը և տեղ հասցնելն առանձին հսկայական աշխատանքի ուղղություն է։

5. Վերջին շրջանում հայ-ռուսական պաշտոնական հարաբերություններն իջեցված են վարչապետ Միշուստինի մակարդակի։ Սա նկատելի է անզեն աչքով։ Ակնհայտ է, որ Հայաստանին առաջիկայում պետք է գալու Ռուսաստանի զգալի աջակցությունը, որն այդ երկրում բացառապես քաղաքական որոշման խնդիր է, և ոչ երբեք՝ վարչարարական։

Ռուսաստանում քաղաքական որոշումները կայացվում են բացառապես նախագահ Պուտինի մակարդակով։ Հայաստանին պետք է լինելու քաղաքական, ռազմական, նյութատեխնիական, լոգիստիկ, հումանիտար աջակցություն։ Հիմա հարց՝ ինչու՞ պետք է դա անի Ռուսաստանը։ Կարող է հանգիստ չանել՝ հաշվի առնելով իր սեփական ներքին խնդիրները և այլ նրբություններ։ Հայաստանում կա մեկ մարդ, որի զանգը կարող է Ռուսաստանում քաղաքական որոշումների խթան հանդիսանալ։ Այդ մեկ մարդն անազատության մեջ է։

6. Հայաստանը պետք է բարձրացնի բեռնափոխադրումների համար հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը։ Մի շարք ազդեցիկ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Պուտին, Ռոհանի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, բարձրացնում են համաճարակի պայմաններում սանկցիաների, սահմանափակումների՝ ֆինանսական, նյութատեխնիկական, լոգիստիկ, տեխնոլոգիական վերացման խնդիրը՝ համաճարակի դեմ արդյունավետ պայքարելու համար։ Առաջ է քաշվում, այսպես կոչված «կանաչ միջանցքի» գաղափարը։ Հայաստանը պետք է օգտագործի այս պահը՝ Թուրքիայի վրա միջազգային «բարոյական» ճնշում սկսելու համար։ Բեռնափոխադրումների համար հայ-թուրքական սահմանը պետք է բացվի։

Առնվազն՝ այդ հարցը պետք է դրվի։ Սա պետք է հիմա, սա պետք է գալու նաև հետհամաճարակային փուլում։ Մեր պահանջն այս պահին միջազգային հանրության համար լինելու է ընկալելի։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»