Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին
Ավտովթարի ենթարկվելուց օրեր անց հիվանդանոցում մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին:
Հայյ շախմատիստը, կնոջ մահվան կապակցությամբ Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ ցավը կնոջս մահվան կապակցությամբ։ Նա խելացի էր, աշխատասեր և ուրախ, որը գեղեցիկ կյանք է ապրել»:
Հիշեցնենք, Արիանա Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը: