Բելգիայում կորոնավիրուսից 12-ամյա աղջիկ է մահացել
Բելգիայում կորոնավիրուսից մահացել է 12-ամյա աղջիկ։ Այս մասին տեղեկանում ենք Ինտերֆաքսից։
Վերջին օրերին Բելգիայում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 876 նոր դեպք։ Հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 12775։ Վիրուսից մահացել է 192 մարդ, որոնց մեջ է նաև 12-ամյա երեխա։
Նշենք, որ սա այն սակավ դեպքերից է, երբ կորոնվիրուսից մահանում է երեխա։