Արամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան»-ը չի մասնակցելու երկրորդ ընթերցման քննարկումներին. Սթափվելու և գործելու ժամանակն է. ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ավարտվեց ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում այսօր առավոտյան տապալված` ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու վերաբերյալ անընդունելի նախագիծն էր:

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցել այս նիստին և չի մասնակցելու երկրորդ ընթերցման քննարկումներին, քանզի նիստի անցկացմանը զուգահեռ ընդդիմադիր խմբակցություններին այդ մասին տեղեկացնելու գործելաոճը բացարձակ քամահրանք է պառլամենտարիզմի գաղափարների նկատմամբ, և իշխանությունը դրանով ցույց տվեց իր ակնհայտ վերաբերմունքը:

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը երեկ արդեն իսկ ներկայացրել է իր հիմնավոր փաստարկները խնդրահարույց այս նախագծի վերաբերյալ և դրան կրկին անդրադառնալու անհրաժեշտություն չենք տեսնում։ Պարզապես ևս մեկ անգամ վերահաստատենք, որ այս նախագիծը ոչ միայն չի նպաստելու պանդեմիայի դեմ պայքարին, այլ վատնելու է հսկայական ռեսուրսներ, որոնք կարող էին ուղղվել սոցիալական աղետալի վիճակում գտնվող հազարավոր ընտանիքների նվազագույն կարիքների լուծմանը։ Եվս մեկ անգամ բոլորին հորդորում ենք որևէ կերպ չփորձել մանիպուլյացիայի ենթարկել այս հարցի հետ կապված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումը: Սթափվելու և գործելու ժամանակն է:

ԲՀԿ-ն արդեն իսկ ներկայացրել է ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ կարևորագույն, հրատապ 7 կետերը, որոնք քննարկելու փոխարեն այսօր օրակարգ է բերվել իրավիճակի հանգուցալուծմանը որևէ կերպ չնպաստող հարց: Այժմ բոլորի ուշադրությունն ու ջանքերը պետք է ուղղված լինեն պանդեմիայի տարածումը կանխարգելելուն, ազգաբնակչության սոցիալական խնդիրները թոթափելուն , առաջնագծում մարդկանց առողջության և կյանքերի համար կռիվ տվող բժիշկների մասին հոգ տանելուն, գերծանրաբեռնված բուժանձնակազմի հերթափոխի խնդիրը կանոնակարգելուն, բուժհաստատություններն անհրաժեշտ թեստերով և դեղամիջոցներով ապահովելուն:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս մեկ անգամ կոչ է անում մեր հայրենակիցներին խստորեն հետևել անվտանգության բոլոր նորմերին, դրսևորել սոցիալական պատասխանատվության բարձր գիտակցություն: Այս փորձությունը ևս մենք հաղթահարելու ենք միասնաբար ու հավատով։ Աստված պահապան մեզ բոլորիս»: