Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ վարորդը տեղում մահացել է
Այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Աբրահամյան
ԱԺ-ում կառավարությունը արտահերթ նիստ է անում. ՈւՂԻՂՀունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետԳնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnրՍպասվում է կարճատև անձրևՄենք պատմություն ստեղծող ենք և ոչ թե վերարտադրող. ըստ Փաշինյանի՝ պատմությունն այն չէ, ինչ տեղի է ունեցելԿալանքի կիրառումը, քաղաքական խոսքի պարագայում ՄԻԵԴ-ը գրեթե բոլոր գործերով ճանաչում է իրավունքի խախտումՌուսաստանի՝ Ուկրաինային հասցրած հարվածների հետևանքով վեց մարդ է զոհվել
Տեսանյութն ակնհայտորեն հաստատում է, որ Իրանի քաղաքացիները Ծառուկյանից առնվազն 14․5 միլիոն դոլար են հափշտակել. փաստաբանը տեսանյութ է հրապարակել
Պետք է խոստովանեմ, որ իրականում իմ արարքի համար զղջացել եմ. պետք է իջեցնեմ այլ «հրահանգ». Արթուր ԴանիելյանՀութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր Ռիադի օնավակայանին. կան զոհեր և վիրավորներՊՆ նախարարը հատարարում է՝ հո ե՞ս չեմ բանակում մահերի համար պատասխանատուն, Փաշինյանն էլ հայտարարում է, թե՝ խաղաղությունն է ինքնասպանությունների պատճառը. վերլուծաբանՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետիցՀորմուզի նեղուցում պայթել է նավթատար լցանավ, որը տեղափոխում էր 750 հազար բարել նավթԼոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել էՀոկտեմբերի 12-13-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԼեհաստանումՊեսկովը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը՝ Ուկրաինայում իշխանափոխության մասինԱյսօր՝ Ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվելԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը
Հասարակություն

ԿԳՄՍՆ-ն՝ պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ընդունելության մասին

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2020-ի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի եւ սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերը ընդունվում են 2020 թվականի ապրիլի 15-ից:

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով, համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով, կարող են դիմել կրթության եւ գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող հետեւյալ քաղաքացիները.

1. Բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումներ են համարվում հանձնաժողովին դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում՝

1) քաղաքացու ստացած մրցանակները (ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ) դպրոցականների հետեւյալ առարկայական միջազգային օլիմպիադաներում՝

ա. «International Mathematikal Olympiad, IMO»` մաթեմատիկա առարկայից,

բ. «International Physics Olympiad, IPhO»` ֆիզիկա առարկայից,

գ. «International Chemistry Olympiad, IChO»` քիմիա առարկայից,

դ. «International Olympiad in Informatics, IOI»` ինֆորմատիկա առարկայից,

ե. «International Biology Olympiad, IBO»` կենսաբանություն առարկայից,

զ. «International Philosopy Olympiad, IPO»` փիլիսոփայություն առարկայից,

է. «International Astronomy Olympiad, IAO»` աստղագիտություն առարկայից,

ը. «International Olympiad on Astronomy and Astrophysics, IOAA»` աստղագիտություն եւ աստղաֆիզիկա առարկաներից,

թ. «International Geography Olympiad, IGeO»` աշխարհագրություն առարկայից,

ժ. «International Linguistics Olympiad, ILO»` լեզվաբանություն առարկայից,

ժա. «International Junior Science Olympiad, IJSO»` բնագիտություն առարկայից,

ժբ. «International Earth Sciense Olympiad, IESO»` երկրի մասին գիտություն առարկայից,

2) քաղաքացու կողմից հայոց լեզու կամ հայ գրականություն կամ հայ ժողովրդի պատմություն առարկաներից դպրոցականների հանրապետական օլիմպիադաներում 1-ին տեղը գրաված լինելու հանգամանքը:

2. Մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումները գնահատվում են ըստ՝

1) դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում տվյալ մասնագիտության գծով միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններերում, ինչպես նաեւ բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրերում հրապարակված գիտական հոդվածների.

2) դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում տվյալ մասնագիտության գծով գիտաժողովների զեկույցների.

3) դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում ստացած գիտակրթական մրցանակների.

4) ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի (ՄՈԳ) (մագիստրատուրայի համար՝ բակալավրի, իսկ ասպիրանտուրայի համար՝ մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության շրջանակներում), որը պետք է կազմի ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոսը.

3. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված նշանակալի նվաճումները հանձնաժողովի կողմից հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 80 բալային միավորի սահմանաչափով, նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության հիման վրա՝ համաձայն ձեւի: Մագիստրոսի կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունքի հավակնություն են ձեռք բերում առնվազն 49, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի շրջանակներում՝ առնվազն 51 բալային միավոր հավաքած քաղաքացիները:

4. Նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի եւ այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` կրթաթոշակի առնվազն 70 տոկոսի վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ, բացառությամբ՝ անվճար կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների:

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով, համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով, կարող են դիմել սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող հետեւյալ քաղաքացիները.

1) դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 4 տարվա ընթացքում օլիմպիական մարզաձեւերի աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների) կամ օլիմպիական խաղերում կամ եվրոպական խաղերում կամ պատանեկան օլիմպիական խաղերում կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած կամ առաջիկա օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկները, շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-5-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները կամ շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված եւ առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները: Սույն ենթակետով նախատեսված պայմանը կիրառելիս՝ թենիս մարզաձեւում Դեւիսի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների աշխարհի առաջնությանը, իսկ Եվրոպայի գավաթի խաղարկությունը հավասարեցվում է մեծահասակների Եվրոպայի առաջնությանը.

2) դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 3 տարվա ընթացքում ոչ օլիմպիական մարզաձեւերից ուշու (բացառությամբ կատաների), սամբո, շախմատ մարզաձեւերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների առաջնությունում կամ եվրոպական խաղերում կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-3-րդ տեղերը գրաված ու առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները, նավամոդել եւ բազկամարտ մարզաձեւերի աշխարհի կամ Եվրոպայի մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների առաջնությունում առաջին տեղը գրաված եւ առնվազն մեկ հաղթանակ տարած մարզիկները.

3) Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների (պատանեկան, երիտասարդական եւ մեծահասակների) անդամ հանդիսացող մարզիկները, սակայն յուրաքանչյուր հավաքականի կազմում ընդգրկված մարզիկների ընդհանուր թվից ոչ ավելի, քան պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա 30 մարզիկների.

4) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած եւ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո միջազգային առաջնություններին մասնակցող մարզիկները:

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով, համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով, կարող են դիմել մշակույթի եւ արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող հետեւյալ քաղաքացիները.

1) կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն մեկ նախագծի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթող կամ մրցանակակիր դարձած ու մշակույթի եւ արվեստի բնագավառներում օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում ստացած քաղաքացիները.

2) կատարողական արվեստի բնագավառի մրցութային կարգով անցկացվող միջազգային հեղինակավոր՝ առնվազն երկու նախագծերի (մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փառատոներ, ցուցահանդեսներ) հաղթողներ կամ մրցանակակիրներ դարձած քաղաքացիները.

3) միջազգային հեղինակավոր հարթակներում (բեմերում) եւ խոշոր միջոցառումներում (փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ) պարբերաբար հանդես եկող քաղաքացիները: