Մոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Ինչո՞ւ են «Գադիան» գրուպի մրցակից պահնորդներին զենքի քննությունից «աջ ու ձախ կտրում». ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Կարեն Խաչատրյանը
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման ԹաթոյանԾառուկյանի նկատմամբ կատաղի ճնշումները շարունակվում են
Հասարակություն

Զանգերը վերահսկող օրենքի ընդունումից առաջ և հետո Ավինյանն ու այդ օրենքի հետ կապ ունեցողները հապճեպ «Սիգնալ» հավելված են քաշել. Factor.am

Աշխարհում տարածված կորոնավիրուսի համավարակին դիմակայելու համար պաշտոնական Երևանը քաղաքացիների տեղաշարժը վերահսկող օրենսդրական փաթեթ ընդունեց: Այս մասին գրում է factor.am-ը։

«Հեռախոսային խոսակցությունների վերահսկողության մասին նախագիծը նախատեսում է համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով կապի օպերատորներից պահանջել և ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են դրանց օգտատերերի գտնվելու վայրը պարզելու համար: Հայաստանում, սակայն, քաղաքացիները միանշանակ չընդունեցին, որ իրենց հեռախոսահամարի հետ կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, խոսակցության սկզբի և ավարտի մասին տեղեկությունները տնօրինելու է նաև երրորդ անձը՝ պետությունը: «Արդյոք մենք, մեր հայրենակիցները չունե՞ն այդ իրավունքը, որ օր առաջ տեղեկացված լինեն, որ իրենք ունեցել են շփում վարակակիր քաղաքացու հետ»,- ասաց Ավինյանը:

Արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նաև վստահեցրեց, որ օրենքով խոսակցության բովանդակությունը որևէ մեկին հասանելի չի լինելու: Պարետի այս հավաստիացմանը կասկածանքով վերաբերվողները շտապեցին այլ ելքեր փնտրել: Հնարամիտները հորդորեցին օգտվել ամերիկյան «Սիգնալ» հավելվածից: Այս ծրագիրը խոսակցությունը երրորդ անձի չի փոխանցում, եթե անգամ որևէ երկրից պաշտոնական գրություն է ուղարկվում: Ի դեպ, նշենք, որ օրենքի ընդունումից հետո «Սիգնալ» հավելվածի օգտատերերը արձանագրեցին, որ բաժանորդների թիվն օր օրի ավելանում է»:

Ըստ աղբյուրի՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նկատել է, որ աղմկահարույց օրենքի ընդունումից հետո «Սիգնալից» են սկսել օգտվել նաև քաղաքական վերնախավի ներկայացուցիչներ, որոնք անմիջական կապ են ունեցել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծի հետ:

«Վանեցյանի գաղտնալսումը եղավ, իսկ հաջորդ օրը «Սիգնալ» մուտք եղավ: Արդեն իսկ շատ մարդիկ ներբեռնել էին ծրագիրը նախորդ իրադարձություններից հետո: Այս անգամ էլ ասեմ, որ բավականին մեծ ներհոսք եղավ ու կարող եմ ասել, որ զավեշտալի բան էլ կա, երբ տեսնում ես, որ մարդիկ, որոնք կապ ունեին այդ օրենքի հետ, հապճեպ «Սիգնալ» են քաշում»,- ասել է Մարտիրոսյանը: Փորձագետը կարծում է, որ քաղաքացիները կշարունակեն օգտվել դասական բջջային կապերից:

«Թեև այս պահին վիճակագրություն էլ չկա, թե հայաստանցիների քանի տոկոսն է օգտվում «Սիգնալ» հավելվածից: Factor TV -ն պարզել է, որ բոլորովին վերջերս, ընդամենն օրեր առաջ՝ մարտի 24-ից, հավելվածից սկսել է օգտվել նաև ինքը՝ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը, մարտի 20-ից` վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, մարտի 13-ից` վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: Վերջին օրերին էլ ընդդիմադիրներն են ակտիվորեն գրանցվում այս համակարգում: Իշխանական շրջանակներից Factor TV-ին փոխանցել են, որ հավելվածում գրանցվել շատերն են ցանկանում, բայց առայժմ ձեռնպահ են մնում՝ ավելորդ ուշադրությունից խուսափելու համար: Նրանք փոխարենն ընտրել են «Տելեգրամը», որի շուրջ նման քննարկումներ դեռ չկան: Ի դեպ, քաղաքական էլիտայի ներկայացուցիչների կողմից «Սիգնալ» հավելվածից օգտվելու փաստը չէր վրիպել նաև ընդդիմադիր ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի աչքից: Այս մասին նա ասել էր ԱԺ-ում»: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանից Factor TV-ին հետաքրքրվել է՝ եթե օրենքն անվտանգ է՝ ինչու են հենց նախագծի հետ փոխկապակցված անձինք այս շրջանում գրանցվում «Սիգնալ» հավելվածում:

«Սկսում են հասկանալ, թե որքան լուրջ է վերահսկողությունը դառնում, որովհետև այդ օրենքը ենթադրում է բոլորի վերահսկողությունը, ինչը լրջացնում է հավաքագրվող տվյալները և չկա հանրային վերահսկողություն հավաքագրման և կիրառման հետ կապված»,- նշել է նա: «Սիգնալ» հավելվածն անվտանգ է, բայց փորձագետն ասում է, որ հույսը միայն ծրագրի հնարավորությունների վրա դնել պետք չէ:

Նարեկ Կիրակոսյանի նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։