Մոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Ինչո՞ւ են «Գադիան» գրուպի մրցակից պահնորդներին զենքի քննությունից «աջ ու ձախ կտրում». ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Կարեն Խաչատրյանը
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման ԹաթոյանԾառուկյանի նկատմամբ կատաղի ճնշումները շարունակվում են
Հասարակություն

«Ասել են՝ փողը դեռ մի բաժանեք». Ավանի և Շենգավիթի մարզադպրոցների աշխատողները չեն ստանում փոխանցված աշխատավարձը. ո՞ւմ մատն է խառը

Երևանի Ավան և Շենգավիթ վարչական շրջանների մարզադպրոցների աշխատողներն ահազանգում են թաղապետարանների կամայականությունների մասին։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում մարզադպրոցի աշխատակիցները նշեցին, որ քաղաքապետարանից գումարները փոխանցվել են թաղապետարաններ, վերջիններս էլ թեև իրենց հերթին այդ գումարները սպորտդպրոցների հաշվեհամարին են փոխանցել, բայց հաշվապահներին հրահանգել են, որ գումարները չկանխիկացնեն։

Համենայնդեպս, սպորտդպրոցների աշխատողներն աշխատավարձ չեն ստացել հենց այս պատճառաբանությամբ։

«Էսօր մենք չգիտենք՝ էս կարանտինի պայմաններում ինչ անենք, ոնց աշխատենք, ոնց ընտանիք պահենք, ասել են՝ փողը դեռ մի բաժանեք»,- մեզ հետ զրույցում ասաց աշխատողներից մեկն ու ընդգծեց, որ մյուս վարչական շրջաններում արդեն գումարներն ստացել են և միայն Շենգավիթի ու Ավանի մարզադպրոցներն են նման հրահանգ ստացել։

Փորձեցինք կապ հաստատել թաղապետարանների համապատասխան բաժինների պատասխանատուների հետ։ Ավան վարչական շրջանի թաղապետարանի ընդունարանի աշխատակցուհին իր տարակուսանքը հայտնեց նման հրահանգի առնչությամբ։

«Գիտեք, ինձ թվում է սուտ են ասում, քանի որ նման հրահանգ չէր կարող լինել, հատկապես որ գումարներն արդեն փոխանցվել են դպրոցների հաշվեհամարին։ Ինչո՞ւ պետք է ասեին՝ դեռ մի ստացեք»,- ասաց թաղապետարանի աշխատակցուհին ու հորդորեց, ամեն դեպքում, խնդրի շուրջ խոսել կրթության բաժնի պատասխանատու Լիլիթ Ղազարյանի հետ՝ միևնույն ժամանակ զգուշացնելով, որ հնարավոր է նա աշխատասենյակում չլինի. «Դե գիտեք, կարանտին է, աշխատողները կարող են տեղում չլինել»։

Ինչպեսև մեր զրուցակիցը «կանխատեսում» էր, մեր զանգերին պատասխանողներ չեղան։ Հեռախոսազանգերն անպատասխան մնացին նաև Շենգավիթի թաղապետարանի դեպքում։

Իհարկե, հարց է առաջանում, թե ինչո՞ւ և ո՞վ հրահանգել գումարները դեռ չբաժանել, ո՞ւմ է ձեռնտու խառնաշփոթ ստեղծել, այն էլ այս կարանտինի շրջանում, երբ գումարն այդքան անհրաժեշտ է հարկադիր պարապուրդի մատնված աշխատողներին։

Ամեն դեպքում կարծում ենք կարանտինն այնուամենայնիվ պատճառ չի դառնա Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի ու Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանի համար, համապատասխան զանգեր կատարել և լուծել այս «գլուխկոտրուկը»` հասկանալու համար, թե ում կամայականության արդյունքում են այսօր մարզադպրոցների աշխատողները զրկվել հասանելիք գումարներից։

Վարչական շրջանների ղեկավարներին գուցե շատ արագ հաջողվի կարգավորել խնդիրը, եթե իհարկե այս գործում իրենց «մատը խառը չէ»։