Մոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Ինչո՞ւ են «Գադիան» գրուպի մրցակից պահնորդներին զենքի քննությունից «աջ ու ձախ կտրում». ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Կարեն Խաչատրյանը
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման ԹաթոյանԾառուկյանի նկատմամբ կատաղի ճնշումները շարունակվում են
Վազող տողեր

Ուշագրավ է, որ Մասիս Մայիլյանն ընտրությունները բոյկոտելու մասին հիշել է ոչ թե ընտրությունների առաջին փուլում, այլ երկրորդ. Արփինե Հովհաննիսյան

Արցախյան թավիշն այլ բանի կարող է վերածվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Ակնհայտ է, որ հայտնի շրջանակների (նույն տեղից ֆինանսավորվող) սիրտը նույնիսկ նման բարդ իրավիճակում եւ նույնիսկ Արցախում հեղափոխություն է ուզում ու, դրանով պայմանավորված, թմբկահարում են իրենց հայտնաբերած խախտումները: Տեղական սադրիչն էլ օգտագործում է ոչ լեգիտիմ բառը՝ ժանրի կանոններին համահունչ։ Մեր թավիշը իրենց քիչ է, հիմա էլ արցախյանն են ուզում։

Նրանք համառորեն չեն ուզում հասկանալ, որ

նախ՝ թեև որոշակի խախտումներին, որոնք արձանագրվել են նաև մեր դիտորդական առաքելության կողմից, (պատկերացնում ե՞ք բացի իրենցից էլի առաքելություն է եղել ու շատ տեղամասերում) դրանք չէին կարող ունենալ ազդեցության ընտրության ելքի վրա։
Սրա համար պետք չի որեւէ թեկնածուի դեմ կամ կողմ լինել։ Տարրական տրամաբանություն է պետք։

երկրորդ՝ իրենց նախընտրած թեկնածուն հավաքել է 26 տոկոս ձայն` ի համեմատություն մյուս թեկնածուի 49-ի տոկոսի,

երրորդ` իրենց նախընտրած թեկնածուն այդ ցուցանիշի համար պարտական է ոչ թե իրեն, այլ իրեն աջակցող ուժերին, օրինակ` Սամվել Բաբայանին: Սրա ամենապարզ վկայությունն այն է, որ ընտրությունները բոյկոտելու հայտարարություն տարածած թեկնածուի կուսակցությունների դաշինքը չի կարողացել հայտնվել խորհրդարանում:

Ավելին՝ ուշագրավ է, որ Մասիս Մայիլյանը ընտրությունները բոյկոտելու մասին հիշել է ոչ թե ընտրությունների առաջին փուլում, այլ երկրորդ, երբ թերեւս նրա քաղաքական հաշվարկների հիմք հանդիսացած մեկնարկային տվյալները իր համար անդառնալի փոփոխությունների են ենթարկվել, և միակ փրկությունը բոյկոտով սեփական պարտությունը քողարկելն է:

Սիրելի, շատ սիրելի արցախցինե՜ր թույլ մի՜ տվեք ձեզ ներքաշեն անկայունության հորձանուտ։ Դա քաղաքացիական գիտակցության զարթոնք չէ, այլ պարզունակ մանիպուլյացիա։ Աստված մի՜ արասցե, մի վտանգի դեպքում նրանք՝ այսօրվա գոռգոռացողները, հօդս են ցնդելու։

Կարևոր է նաև իմանալ, թե ինչ է սպասվում Արցախի ընտրական գործընթացներում զուտ իրավական տեսանկյունից: Արցախի ընտրական օրենսգրքի համաձայն ԿԸՀ-ը ուժը կորցրած է ճանաչում թեկնածուի գրանցումը, եթե նա քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18:00-ն, դիմում ներկայացրել իր թեկնածությունը հանելու վերաբերյալ: Մասիս Մայիլյանը հայտարարել է միայն իր բոյկոտի մասին, և նրա հաղորդագրությունից պարզ է, որ դիմում չի ներկայացրել ԿԸՀ: Սա նշանակում է, որ չնայած բոյկոտի կոչերին` նրա անունը կլինի քվեաթերթիկում: Միևնույն ժամանակ՝ ըստ Արցախի Սահմանադրության երկրորդ փուլում Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: Այսպիսով` ապրիլի 14-ին քվեաթերթիկում կլինեն երկու անուններ, և ընտրված կհամարվի առավել թվով ձայներ ստացած թեկնածուն»։