COVID-19-ից մահացել է աշխարհահռչակ երաժիշտ Ջոն Պրայնը
Կորոնավիրուսից մահացել է երգիչ Ջոն Պրայնը։ Այս մասին տեղեկանում ենք ABC News-ից։
75-ամյա երաժիշտը հոսպիտալացվել էր մարտի վերջին։ Կորոնավիրուս էր ախտորոշվել երգչի կնոջ և մենեջերի մոտ։ Նա 2 անգամ արժանացել է «Գրեմիի»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի կենտրոն համարվում է Նյու-Յորքը։