Կալանքի կիրառումը, քաղաքական խոսքի պարագայում ՄԻԵԴ-ը գրեթե բոլոր գործերով ճանաչում է իրավունքի խախտումՌուսաստանի՝ Ուկրաինային հասցրած հարվածների հետևանքով վեց մարդ է զոհվել
Տեսանյութն ակնհայտորեն հաստատում է, որ Իրանի քաղաքացիները Ծառուկյանից առնվազն 14․5 միլիոն դոլար են հափշտակել. փաստաբանը տեսանյութ է հրապարակել
Պետք է խոստովանեմ, որ իրականում իմ արարքի համար զղջացել եմ. պետք է իջեցնեմ այլ «հրահանգ». Արթուր ԴանիելյանՀութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր Ռիադի օնավակայանին. կան զոհեր և վիրավորներՊՆ նախարարը հատարարում է՝ հո ե՞ս չեմ բանակում մահերի համար պատասխանատուն, Փաշինյանն էլ հայտարարում է, թե՝ խաղաղությունն է ինքնասպանությունների պատճառը. վերլուծաբանՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետիցՀորմուզի նեղուցում պայթել է նավթատար լցանավ, որը տեղափոխում էր 750 հազար բարել նավթԼոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել էՀոկտեմբերի 12-13-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԼեհաստանումՊեսկովը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը՝ Ուկրաինայում իշխանափոխության մասինԱյսօր՝ Ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվելԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. Ուշակով
Հասարակություն

Աշոտ Գրիգորյանը կոչ է անում արտերկրի հայության օգնությունը, օլիգարխներից հավաքված միջոցներն ու պարգևավճարները բաժանել ամենաանապահով ընտանիքներին

ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի պահանջում է Հարյուրավոր միլիոն դոլլարի հասնող գումարները՝ արտերկրի հայության օգնությունը, օլիգարխներից հավաքված միջոցները և անօրինական վճարված ինքնապարգևավճարները բաժանել Հայաստանի ամենաանապահով ընտանիքներին։

Նա այդ մասին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է․

«Երկրի տնտեսական վիճակը դառնում է բացառիկ ճգնաժամային, և շաբաթներ անց ՀՀ բնակչության 30 տոկոսը զրկվելու է օրապահիկից։ Վարչապետ Փաշինյանն արդեն զլանում է նույնիսկ օգնության խոստումներ տալ, և մտածում է միայն հավաքված հարյուրավոր միլիոնները գրպանելու մասին։

Ներկա իշխանությունների կողմից հայ օլիգարխներից և մեծահարուստներից հավաքված գումարները, «ըստ օդում կախված լուրերի» անցնում է մի քանի հարյուր միլիոնի սահմանը, իսկ եվրոպահայերի ու ամերիկահայերի միլիոնավոր դոլլարների ու եվրոների հասնող օգնությունները՝ «ամբարված» վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆոնդի հաշվեհամարներին՝ այդպես էլ մնացին անթափանց։ Կան կասկածներ, որ Աննա Հակոբյանը իր հսկայական ճանապարհորդական ծախսերը (թանկարժեք հյուրանոցներ, մասնավոր ինքնաթիռներով թռիչքներ, սեփական շքախումբը, ներառյալ` վարսահարդարին հետը «քարշ տալը») վճարում է ամբողջովին ֆոնդերի և/կամ բյուջեի հաշվին։

Ժողովրդի համար այս չափազանց կարևոր գումարների անպատասխանատու և անբարո ծախսը մնում է տիկին Աննայի և վարչապետ Նիկոլի պատասխանատվության վրա, որի շուրջ մենք սպասում ենք բացատրությունների։

Ըստ հաշվարկների՝ այդ ֆոնդերի վրա հավաքված գումարները և, «ըստ օդում կախված լուրերի»՝ ավելի քանի 70 մլն․ դոլլարի հասնող պարգևավճարները բավարար են, որպեսզի կորոնավիրուսի ճգնաժամային այս ժամանակահատվածում ամեն կարիքավոր պետությունից ստանա ամսական 200 դոլլար գումարի օգնություն։ Այո՛, նախարարների և չաշխատած ԱԺ պատգամավորների պարգևավճարները բավարար են, որպեսզի իր վաղվա օրը չապահոված ՀՀ քաղաքացին ստանա ամսական 200 դոլար հավելավճար, որը, մեր կարծիքով՝ փրկության միակ ելքն է ստեղծված այս իրավիճակում։

Ահա սրան է նվիրված ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի կոչ-նամակը՝ ուղղված վարչապետ Փաշինյանին, որը ներկայացնում ենք ստորև․

***

ՀՀ վարչապետ
Պրն․ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի պրն․ Փաշինյան,

Ձեզ ուղղված մեր նախորդ՝ ս/թ մարտի 23-ի և 26-ի նամակներում նշված օգնության մեր առաջարկները մնացին անպատասխան։ Պատճառը մեզ համար այսօր արդեն հայտնի է․ Դուք չունեք այն օգնության կարիքը, որը պետք է տրամադրվեր երկրին ու ազգաբնակչությանը մեր հսկողության ներքո։

Այս եզրակացությանը կարելի է գալ՝ պարզապես վերլուծելով երկրի ներսում մեծահարուստներից ու օլիգարխներից բռնագանձված գումարների անթափանցիկ հավաքագրման, ինչպես նաև արտերկրի հայության կողմից Հայաստանին ուղղված օգնությունների անհայտ ճակատագրի հանգամանքը։ Ե՛վ Միացյալ Նահանգների, և՛ Եվրոպայի մեր հայրենակիցները պահանջում են հստակ հրապարակել այդ գումարները տրամադրած անձանց անունները, ինչպես նաև այդ գումարների ծախսման հաշվետվությունը։

Հաշվի առնելով կորոնավիրուսի հետևանքով ստեղծված պայմաններում բնակչության վրա առաջացած սոցիալական լրացուցիչ ծանր բեռը, երբ օրհասական այս պահին օրավարձով աշխատողները զրկված են իրենց օրվա հացի փողից, ավելի քան կես միլիոն վարկառուներն արդեն ունեն մեծ խնդիրներ վարկի թե՛ ամսավճարները, թե՛ սոցիալական կոմունալ ծախսերը կատարելու հարցում՝ պահանջում ենք այդ հավաքված բոլոր գումարները ներկայացնել հանձնաժողովին, որը մենք պատրաստ ենք ստեղծել Ձեզ հետ միասին և բաժանել կարիքավորներին՝ մինիմալ ծավալով ամսական 200 դոլլար գումար։ Անկասկած, շատ ավելի էական օգնություն կլինի, եթե այդ գումարներին ավելացնենք նաև այն 70 մլն․ դոլլարը, որը պաշտոնական տվյալներով որպես պարգևավճարներ բաժանվել է ԱԺ-ում և Կառավարությունում (թիվը ճշտման կարիք ունի, այն անկասկած` ավելի մեծ է)։ Արդյունքում՝ հնարավոր կլինի 10-օրյա ժամկետում կազմակերպել ճգնաժամային վիճակից դուրս գալու համար ստեղծված ֆոնդի աշխատանքները և բաշխել գումարները ազգաբնակչությանը։ Ըստ մեր հաշվարկների՝ սա կօգնի կորոնավիրուսի բերած տնտեսական ճգնաժամի հետևանքները եթե ոչ չեզոքացնելուն, ապա կտրուկ մեղմելուն։

Խնդրում ենք հաշվի առնել, որ մեր այս կոչին հետևելու է արտերկրի հայությունը՝ երկիրը հզոր խնդիրներից փրկելու նպատակով։

Հուսամ, որ առավելագույնս եռօրյա ժամկետում Ձեզնից կստանանք տրամաբանված պատասխան համագործակցության լուրջ առաջարկներով։

Սպասում ենք Ձեր արագ արձագանքին։

Հարգանքներով՝

Եվրոպայի հայկական միությունների
ֆորումի նախագահ՝
դոկտոր Աշոտ Գրիգորյան
02․04․2020թ»․