Թրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Հայաստանն ու Իրաքը կխթանեն հայկական ապրանքների արտահանումը ԻրաքՓաշինյանն ու DFC-ի ներդրումների ղեկավարը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՓաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըԵրկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՓաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Ինչո՞ւ են «Գադիան» գրուպի մրցակից պահնորդներին զենքի քննությունից «աջ ու ձախ կտրում». ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Կարեն Խաչատրյանը
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման ԹաթոյանԾառուկյանի նկատմամբ կատաղի ճնշումները շարունակվում ենՓաշինյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Ղազախստանում զորավարժության ժամանակ զոհվել է 9 զինծառայող. կան անհետ կորածներՀայաստանի և Բենինի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագիր է ստորագրվել
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մասուդ Փեզեշքիանի հետ
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանըՋրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում
Հասարակություն

Ձե՞ռ եք առնում, տղերք՝ իրո՞ք խնդիր չեք տեսնում․ մարդիկ բանկի դիմաց անվճար մեղր ու կարագի հերթի չեն կանգնել

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում Գյումրիիում տեղակայված Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի մասնաճյուղերից մեկն է, որի դիմաց մարդիկ են հավաքված։

Մարուքյանը կից գրառել է․

«Վարկերի հերթը Գյումրու Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկում»։

Այս լուսանկարը կարելի էր դասել տասնյակ այսպիսինների շարքին, անցնել դրա կողքով ու չանդրադառնալ, եթե չլինեին գրառման տակ արված անհեթեթ մեկնաբանությունները։

Ոմանք քննադատում են մարդաշատությունը, ոմանք քննադատում են Մարուքյանին՝ նրան մեղադրելով «խուճապ առաջացնող նկար տեղադրելու մեջ», ոմանք էլ պարզապես, երևի ինչ-որ բան ասած լինելու, կամ էլ քննարկումից հետ չմնալու համար «քոմենթել են», թե սա վարկի հերթ չէ, քանի որ վարկ չի տրամադրվում, իսկ կառավարությունն էլ շատ լավ է աշխատում ու «պայքարում» արտակարգ դրության դեմ․․․

Նախ, որևէ խուճապ առաջացնող լուսանկարի կամ տեղեկատվության մասին խոսելուց առաջ, թող բոլորը հիշեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրի բազմահազարանոց մահճակալների լուսանկարն ու Առողջապահության նախարարի «սփոփիչ և մխիթարող» մեկնաբանությունը, թե «Քննարկվում են շատ ավելի վատ սցենարներ նաև» և «Հայաստանի բոլոր մարզերում առանձնացվել են նման մարզադահլիճներ, որոնք հոսպիտալի կվերածվեն»․․․ կամ հայտարարությունն այն մասին, թե «մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք»․․․

Էլ չենք խոսում Թորոսյանի հայտարարության մասին, թե իրավիճակը հսկողությունից դուրս է եկել։ Ուզում ես հարցնել՝ իսկ երբևէ այս ընթացքում վերահսկողության տակ եղե՞լ է․․․

Ինչևէ, արձանագրենք, որ այս հայտարարություններն անում է այն կառավարությունը, որը, Մարուքյանի տեղադրած նկարի տակ մեկնաբանություններ թողած քաղաքացիների կարծիքով, փայլուն է իրականացնում իր առջև դրված առաքելությունը․․․

Դասականը կասեր՝ «Յա, իրո՞ք․․․»

Իհարկե, եթե կառավարության առջև դրված է հասարակությանն էլ ավելի սննկացնելու ու վիճակը է՛լ ավելի ծանրացնելու առաքելությունը, ուրեմն կարելի է ենթադրել, որ կառարավարությունն իսկապես «փայլուն է» կատարում իր գործը։ Բայց եթե մեկնաբանությունը, որին «սրտիկել», «լայքել» ու համաձայնել են շատ ուրիշ քաղաքացիներ, սարկազմով չէ և զուտ սրտի խոսք է, ապա պետք է հիասթափեցնեք․․․

Իրականությունն այն է, որ եթե կառավարությունն իսկապես փայլուն է կատարում իր գործը, ապա բանկի դիմաց նման հերթեր չեն գոյանա։ Նրանց համար, ովքեր կարծում են, թե այս օրերին վարկեր չեն տրամադրվում և հավատում են հեքիաթներին, որ կառավարությունը սուբսիդավորում է բոլոր կարիքավորներին, պարզապես ի գիտություն կարող են մտնել բանկային համակարգի ցանկացած մասնաճյուղ (լինի մասնավոր, թե պետական) և փորձել, օրինակ ոսկու գրավադրմամբ վարկ վերցնել։ Ի՞նչ է, կարծում եք՝ չե՞ն տրամադրելու։ Իհարկե, չի բացառվում, որ բոլոր այս հավաքվածները չեն եկել վարկ վերցնելու, բայց միանշանակ նրանք այստեղ են վարկային այլ խնդիրներ լուծելու համար։ Ի վերջո բանկերում անվճար կարագ ու մեղր չեն բաժանում։

Իսկ, եթե ինչ-որ մարդկանց թվում է, թե հերթ կանգնելու փոխարեն մարդիկ կարող էին օգտվել տերմինալներից ու շատերի համար անհասկանալի հազար ու մի սև գրողից, ապա կրկին հիասթափեցնենք․․․ պետական աշխատողների նման, ոչ բոլորն ունեն քարտեր, ու ոչ բոլորն են տիրապետում քարտային ու ինտերնետային հնարքներին։ 

Ու որքան էլ պատռեք ձեր կոկորդը, թե չկա օրավարձով աշխատող, այնուամենայնիվ այդպիսիք կան, հարգելի ձեր անցյալը մոռացած իշխանավորներ ու իշխանավորների կեղտոտ հետույքները լվացողներ․․․

Այս համատեքստում անդրադառնանք երեխաներին տրամադրվող միանվագ օգնությանը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ թոզփչոցի ու աչքկապոցի․․․

Հայտարարության մեջ ճոխ-ճոխ գրվում է՝ ներկայացրեք անուն-ազգանուն, տարիք․․․․ ու չգիտեմ էլի ինչ մանր-մունր տվյալներ և ստացեք երեխայի նպաստ՝ 26000 դրամ․․․ 

Երբ մանրամասն տվյալների համար հղումով գնում ես հասկանալու, թե իրականում որ դեպքում են տալիս այդ «խղճուկ» գումարը, որը կարող է մի մեջքի ցավ կոտրել՝ հասկանում ես, որ ո՛չ դու, ո՛չ քո հարևանը, ու ոչ էլ բարեկամիդ հարսը կամ քո մեկ այլ ծանոթը, այդ կատեգորիայում չկաք․․․

Մյուս կողմից էլ այնպիսի տպավորություն է, որ այս միանվագ օգնությունը երեխաներին տրամադրելով՝ կառավարությունն ավելի շատ փորձում է բացահայտել ու հարկային դաշտ բերել նրանց ծնողներին։ Այն մարդկանց, ովքեր օրինակ 2000-5000 դրամով ամսվա մեջ երկու-երեք անգամ սրա-նրա պատուհանն են լվանում, ովքեր 5000-10000 դրամով ամսվա մեջ 2-3 օր ինչ-որ մեկի աստիճանն են վերանորոգում, կամ պատուհանը դնում, ովքեր էլի նույնքան գումարով ինչ-որ մեկի տունն են մաքրում, կամ համանման աշխատանք են անում․․․ Սա մի կողմից, մյուս կողմից էլ շատ անապահով ընտանիքներ կան, որտեղ երեխաներ չկան, բայց օրվա հացը «շան բերանից ջուր խմելով են» են վաստակում, ու հիմա դատապարտված են դրանից էլ զրկվելուն ու տանը փակվելուն․․․

Իհարկե, այս շարքը կարելի է թվարկել, բայց եզրափակվենք այսքանով ու մի նկատառումով․ հաստատ լավ օրից չէ, որ այս մարդիկ բանկի դռների դիմաց են։ Ինչ հարցով էլ որ եկած-հավաքված լինեն բանկի դռների մոտ՝ նրանք խնդիր ունեն բանկի հետ, չլուծված խնդիր․․․

Ու, որքան էլ տարօրինակ հնչի շատերի և հատկապես կառավարության հեքիաթներին հավատացողների համար, այս նկարը ո՛չ թե քննադատության, այլ խորհելու տեղիք է տալիս։ Դա նշանակում է, որ կա խնդիր, այդ մարդիկ ու նրանց նման շատերը, խնդիրներ ունեն, որոնք արտակարգ դրությունն էլի ավելի կարող  է խորացնել։

Իսկ եթե կան խնդիրներ, ապա հասարակ տրամաբանությունն ու ամենասովորական մարդու բանականությունը թույլ է տալիս եզրահանգելու, որ այնուամենայնիվ կառավարությունն իր գործը այնքան էլ փայլուն չի անում, որքան ներկայացվում է․․․

Ու որպեսզի չթվա, թե այս անդրադարձը արվել է կառավարության «փայլուն աշխատանքի» վրա զուտ ցեխ շպրտելու նպատակով, ապա մի քանի առաջարկ ու նկատառում ևս․

Բանկի դիմաց հերթ կանգնած մարդկանց, կամ այդ նկարը տեղադրելու համար Մարուքյանին կամ ցանկացած մեկին քննադատելուց առաջ հարկավոր է մտածել՝ իսկ ճի՞շտ չէր լինի հետևել օրինակ թեկուզ հարևան Վրաստանի օրինակին․ մեծ-մեծ խոստումներ տալու փոխարեն՝ մեծ թափով ախտահանել փողոցները, տարբեր ընտանիքների, երեխաների քանակով, անհավասարաչափ փողեր բաժանելու փոխարեն՝ զիջել 2-3 ամսվա կոմունալները (շատերը չեն կարողացել դեռ վճարել), «500 հազարն ի՞նչ փող է» ասելու կամ 2-3000 դրամով բարձրացված թոշակն անընդհատ երեսով տալու փոխարեն՝ յուրաքանչյուր իշխանավորի աշխատավարձից թեկուզ 5000 դրամ տրամադրել՝ թոշակառուներին կամ կարիքավորներին․․․

Եվ, ի վերջո, հատկապես ճգնաժամային այս փուլում, գոնե վերջապես լռեին ու չանդրադառնային պարգևավճարների բաշխման մեխանիզմներին ու իրենց առանց այն էլ բարձր աշխատավարձերի բարձրացմանը, որպեսզի հունից չհանեին օրվա հացի գումարը քրտինքով ու դժվարությամբ վաստակող ու հարկադրաբար պարապուրդի մատնված քաղաքացիներին․․․ էլ չենք խոսում այդ պարապուրդի երկարաձգման մասին, որն ավելի մեծ խնդիրներ կարող է առաջացնել։

Իսկ քանի դեռ կառավարությունը չի հասկանում, կամ պարզապես չի ուզում հասկանալ խնդրի լրջությունը, նրանց աշխատանքը պետք է ո՛չ թե փայլուն որակել, այլ պարզապես ասել՝ էս ձե՞ռ եք առնում, տղերք․․․

Արմինե Մկրտումյան