Իսպանիայում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 605 մարդ
Իսպանիայում վերջին 1 օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 605 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք El Pais-ից։ Ընդհանուր առմամբ երկրում վարակից մահացածների թիվը կազմում է 15843-ի։
Իսպանիայում մինչ այս պահը վարակվել է 157022 մարդ, որոնցից 55668-ն առողջացել են։
Հիշեցնենք, որ Եվրոպայում կորոնավիրուսի օջախներ են համարվում Իտալիան և Իսպանիան։