Դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի. Արսեն Թորոսյան
Մենք կարողանում ենք բոլորին պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, ավելին, դեռ ունենք ռեզերվներ, որ ավելի մեծ թվով պացիենտների օգնություն ցույց տալ: Դա չի նշանակում, որ կարող ենք թուլանալ եւ վերադառնալ նախկին կյանքին: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց առողջապահության նխարար Արսեն Թորոսյանը, շեշտելով, որ դեռ երկար ժամանակ նախկին կյանքին վերադարձ չպետք է լինի:
«Նույնիսկ եթե արտակարգ ռեժիմը հանվի, չպետք է վերադառնանք նախկին կյանքի ռիթմին՝ սկսած սոցիալական տարածություն պահպանելուց, վերջացրած ձեռքերը լվանալով»,-ասաց նա: