Fact check: Ո՞վ է ստում. կորոնավիրուսային իրավիճակը վերահսկելի՞ է, թե՞ ոչ (տեսանյութ)
Այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է. «... վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից»։
Մինդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 6-ին՝ քաղաքացիների հետ հարցուպատասխանի ընթացքում, ապրիլի 9-ին՝ կառավարության նիստի ընթացքում և այսօր՝ ապրիլի 10-ին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում, հայտարարել է, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո։
Ուստի՝ հարց է առաջանում, թե ո՞վ է ստում։
Աղբյուրը՝ AntiFake.am