Կալանքի կիրառումը, քաղաքական խոսքի պարագայում ՄԻԵԴ-ը գրեթե բոլոր գործերով ճանաչում է իրավունքի խախտումՌուսաստանի՝ Ուկրաինային հասցրած հարվածների հետևանքով վեց մարդ է զոհվել
Տեսանյութն ակնհայտորեն հաստատում է, որ Իրանի քաղաքացիները Ծառուկյանից առնվազն 14․5 միլիոն դոլար են հափշտակել. փաստաբանը տեսանյութ է հրապարակել
Պետք է խոստովանեմ, որ իրականում իմ արարքի համար զղջացել եմ. պետք է իջեցնեմ այլ «հրահանգ». Արթուր ԴանիելյանՀութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր Ռիադի օնավակայանին. կան զոհեր և վիրավորներՊՆ նախարարը հատարարում է՝ հո ե՞ս չեմ բանակում մահերի համար պատասխանատուն, Փաշինյանն էլ հայտարարում է, թե՝ խաղաղությունն է ինքնասպանությունների պատճառը. վերլուծաբանՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետիցՀորմուզի նեղուցում պայթել է նավթատար լցանավ, որը տեղափոխում էր 750 հազար բարել նավթԼոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել էՀոկտեմբերի 12-13-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԼեհաստանումՊեսկովը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը՝ Ուկրաինայում իշխանափոխության մասինԱյսօր՝ Ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվելԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. Ուշակով
Հասարակություն

Իրականում Լենան փոխանցել է իր թիմի ներքին տրամադրությունները

«Իմ Ձայնը» նախագիծը գրում է.

«ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրառման շուրջ աղմուկը չի դադարում։ Բոլոր փորձերը` մոռացության տալ, շտկել, ձախողվում են։ Ցավոտ տեղին է կպել, շատերին է կպել՝ մանավանդ այսօր։

Իրականում Լենան ասել է ճշմարտությունը, փոխանցել է իր թիմի ներքին տրամադրությունները։ Ասել է հավաքական կարծիքը։ Լենայի գրառման մեջ ամենասկանդալայինը ոչ թե բուն գրառումն է, այլ թիմակիցների անձնավորված աջակցությունը։ Միակ տրամաբանական հարցը հետևյալն է՝ նրանք մտածում են այդպե՞ս, թե՞ նրանք չեն մտածում՝ պարզապես։

Լենան բացահայտում է մտածողության դեֆեկտ, արժեհամակարգի դեֆեկտ. 500 հազար աշխատավարձը չարքաշ գոյության համար է։
Հարց Լենային և նրա 87 ոչ չարքաշ ընկերներին ու կառավարության ոչ նվիրյալներին։

1. Որքա՞ն է ստանում բանակի սպան, առաջին գծում կանգնած հրամանատարը։ Նա հաստատ աշխատում է ավելի շատ, և ավելի կարևոր գործ է անում։

2. Որքա՞ն է ստանում ուսուցիչը, դասախոսը, բժիշկը, գիտնականը:

3. Որքա՞ն է Ձեր կառավարության տրամադրած օժանդակության չափը այսօր աշխատանքը կորցրած ընտանքիներին՝ 26 հազա՞ր, 50 հազա՞ր, երբեմն հարյո՞ւր։

4. Որքա՞ն գումար է աշխատում, ըստ Ձեր ղեկավարի, գոյություն չունեցող օրավարձով աշխատողը։

Լենան ու իր թիմը սկսել են Հայաստանը տեսնել հարմարավետ աշխատասենյակների և մեքենաների պատուհաններից։

Այսօրվա տնտեսական ցնցումների, պարզ մարդկային ողբերգությունների պայմաններում կարողանալ նման բա՞ն ասել և ստանալ թիմակիցների աջակցությո՞ւնը։
Փաստորեն, 30 տոկոս պաշտոնական աղքատություն ունեցող երկրում նախարարների աշխատավարձը 800 հազար դրամից դարձնում են 1 միլիոն 500 հազար դրամ, փոխնախարարների աշխատավարձը՝ 562 հազար դրամից ՝ 1 միլիոն 60 հազար դրամ կամ գլխավոր քարտուղարների աշխատավարձը 595 հազար դրամից 870 հազար դրամ՝ այն էլ գաղտնի հրամանով, որովհետև 500 հազար դրամով աշխատելը, ըստ ԱԺ փոխնախագահի, մարդկանց մտավոր ու ֆիզիկական կարողությունների շահագործում կլինի։

Մի ուշագրավ բան էլ․ Լենան համեստորեն շրջանցեց վարչապետին։ Չարքաշության նշաձողը կանգնեց նախարարի մակարդակում։ Կարող էր հանգիստ ասել, որ ուղղաթիռով ֆռֆռալը մտավոր ու ֆիզիկական կարողությունների շահագործում է, և ժողովրդի վարչապետին տիեզերանավ է պետք։

Իրականում պետք է լիներ լրիվ հակառակը.

Հեղափոխական թիմը վաղուց արդեն /առավել ևս՝ հիմա/ պետք է հրաժարված լիներ կենտկոմական ամառանոցներից, հանգստի փակ զոնաներից, մեծաքանակ սպասարկող անձնակազմերից, ճոխության մյուս անիմաստ դրսևորումներից։ Թե չէ ստացվում է՝ թեզը, որ Հայաստանում իրական հեղափոխություն չի եղել և նոր պիտի լինի, ճիշտ է։

Մտածողության, բարքերի հեղափոխություն»։