Կորոնավիրուսից մահացած 86-ամյա և 81-ամյա քաղաքացիներն ունեցել են հաստատված երկկողմանի թոքաբորբ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է.
«Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին նախարարը երեկ հայտարարել էր։
86-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։
Ունենք կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք և 24 առողջացածներ»։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Հայաստանում կա կորոնավիրուսով վարակված 966 քաղաքացի, մահվան 13 դեպք