Գեղարքունիքի մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը․ մարզպետ
Գեղարքունիքի մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
Նշենք, որ Գեղարքունիքը մինչև այս պահը միակ մարզն էր, որտեղ չկար կորոնավիրուսով վարակման դեպք։
«Գեղարքունիք 1։ Ցավոք մենք այլևս միակը չենք...»,- գրել է մարզպետը։