Ինչպես է «Նիսանը» Նորագավիթում երթևեկում հանդիպակաց գոտիով. Shamshyan.com-ը տեսանյութ է հրապարակել
Երեկ՝ ապրիլի 10-ին, Nissan Altima մակնիշի 01 DO 909 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, իրեն զգալով անպարտելի, Նորագավիթում չարամտորեն խախտում էր ճանապարհային երթևեկության կանոնները և մի քանի կիլոմետր մեքենան վարում հանդիպակաց երթևեկելի գոտիով՝ խոչընդոտ ստեղծելով տրանսպորտային միջոցների վարորդների համար։ Այդ մասին գրում է Shamshyan.com-ը։