Իսպանիայում մարտի 23-ից հետո գրանցվել է COVID-19-ի մահվան ամենացածր ցուցանիշը
Իսպանիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 4830 նոր դեպք։ Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
Մահացածների թիվը կազմում է 510։ Նշվում է, որ մարտի 23-ից հետո սա մահացածների ամենացածր թիվն է Իսպանիայում։ Ապրիլի 11-ի դրությամբ Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 161852 դեպք։
Մահացել է 16535-ը, առողջացել՝ 59109-ը։