Աշխարհում կա կորոնավիրուսով հիվանդ 1,8 միլիոն մարդ
Ապրիլի 13-ի դրությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 1,8 միլիոն դեպք։ Այս մասին տեղեկանում Gazeta.ru կայքից։
Աշխարհում այս պահին վարակի ցուցանիշով առաջատար է ԱՄՆ-ն, որտեղ կա մոտ 600 հազար հիվանդ, որոնցից 22 հազարը մահացել է։ Վարակի տարածման երկիր հանդիսացող Չինաստանում գրանցվել է 108 նոր դեպք։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսը սկսվեց դեկտեմբերի վերջին՝ Չինաստանի Ուհան քաղաքից։