ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետիցՀորմուզի նեղուցում պայթել է նավթատար լցանավ, որը տեղափոխում էր 750 հազար բարել նավթԼոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել էՀոկտեմբերի 12-13-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԼեհաստանումՊեսկովը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը՝ Ուկրաինայում իշխանափոխության մասինԱյսօր՝ Ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվելԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան
Հասարակություն

Վարկերի ձևակերպման ժամանակ առաջացող կոռուպցիոն դրսևորումներ․ ոստիկանությունը զգուշացնում է (տեսանյութ)

ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն` 2018 թվականի հուլիսից ոստիկանությունում գործում է վարկերի ձևակերպման ժամանակ առաջացող կոռուպցիոն դրսևորումների, ապօրինի վճարումների և վաշխառության դեպքերի կանխարգելման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խումբ, որի մեջ ներգրավված են քրեական ոստիկանության գլխավոր վարչության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։

Օպերատիվ աշխատանքային խմբի և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում վերջին 6 ամիսների ընթացքում մի շարք վարկային կազմակերպությունների աշխատակիցների կողմից ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրելու, «սև ցուցակից» հանելու, առանց երաշխավորի և առանց գրանցված աշխատող լինելու արագ գումար տրամադրելու պատրվակով և այլ գայթակղիչ հայտարարություններով, վստահությունը չարաշահելու եղանակով և խաբեությամբ քաղաքացիների անունով ապառիկ գնված ապրանքները չտրամադրելու և վարկի գումարները չմարելու կամ քաղաքացու անձնագրային տվյալները և լուսանկարն օգտագործելով օնլայն վարկ ձևակերպելու և ստացված գումարների միայն մի մասը քաղաքացուն տրամադրելու կամ ընդհանրապես չտրամադրելու դեպքերի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվել են շուրջ 6 տասնյակ նյութեր, որոնցով խարդախության և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակության առերևույթ դեպքերի` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ և 181-րդ հոդվածների տարբեր մասերով և կետերով հարուցվել են քրեական գործեր, և այս պահին կատարվում է նախաքննություն:

Հիմնականում քաղաքացիները ոստիկանությունում հաղորդում են տվել հետևյալ իրավիճակներից ելնելով։ Օրինակ՝ վարկային մի կազմակերպության աշխատակիցը կամ այդպիսին ներկայացած անձը խաբեությամբ, վարկ տրամադրելու պատրվակով քաղաքացուց վերցրել է նրա անունով ապառիկ եղանակով գնված հեռախոսը և չի տրամադրել խոստացված գումարը, մեկ այլ վարկային կազմակերպության աշխատակից վերցրել է քաղաքացու անունով ապառիկ եղանակով գնված շինարարական ապրանքը և չի տրամադրել խոստացված գումարը, վարկային միջնորդ կազմակերպության աշխատակից ներկայացած անձը խաբեությամբ, քաղաքացուն իբրև օրինական հիմունքներով տրամադրված վարկի միջնորդավճար, հափշտակել է 230.000 դրամ, տուրիստական գործակալություններից մեկի տնօրենը և աշխատակիցները, քաղաքացու անունով վարկ տրամադրելու պատրվակով, տեխնիկայի վաճառքի խանութում կնքել են ապառիկի պայմանագրեր, խարդախությամբ տիրացել երեք հեռախոսներին՝ չտրամադրելով մոտ 800.000 դրամը։

Մեկ այլ դեպքում քաղաքացին սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է մի անձի հետ, որի առաջարկով 500-ից 1.000 դոլարի դիմաց իր անվամբ անվանափոխել է նրա ավտոմեքենան և գրավադրել։ Դրա դիմաց անձը ստացել է 2.496.000 դրամ վարկ, խաբեությամբ հափշտակել մեքենան՝ չկատարելով խոստումները։

Այս դեպքերը երկար կարելի է թվարկել։ Հանցագործության այս տեսակի վերաբերյալ ոստիկանությունում ստացված գրեթե բոլոր հաղորդումների բովանդակություններն ունեն նմանություններ։

Ինչ-որ անձինք ներկայանալով ինչ-որ վարկային կազմակերպության կամ միջնորդ վարկային կազմակերպության աշխատակիցներ՝ գումար ստանալու նպատակով քաղաքացիներին առաջարկում են գնալ տարբեր խանութներ, որտեղ քաղաքացու անունով ձևակերպում են ապառիկ վաճառք։ Որոշ դեպքերում վճարում են ապրանքի 30 կամ 50 տոկոսը, որոշ դեպքերում ընդհանրապես չեն վճարում` խոստանալով վճարել մոտ ապագայում` ապառիկ եղանակով գնված իրը պահելով իրենց մոտ։ Այսինքն՝ քաղաքացին չի ստանում ապառիկ եղանակով իր գնած ապրանքը, սակայն սկսում է վճարել դրա համար։

Եղել են նաև դեպքեր, երբ, օրինակ, վարկային միջնորդ կազմակերպության աշխատակիցը կամ տնօրենը, իրեն սոցկայքով դիմած քաղաքացուց, տեղեկանալով, թե որքան վարկի գումար է ցանկանում ստանալ, նրանից պահանջում է իր անձնագրի պատճենը և լուսանկարը, ինչից հետո քաղաքացու անունից առցանց եղանակով դիմում է վարկ տրամադրող որևէ կազմակերպություն կամ բանկ։ Եթե բանկը քաղաքացուն տրամադրում է, օրինակ, 1․000․000 դրամ վարկ, այդ անձը քաղաքացուն հայտնում է, որ նրան կարող է տրամադրվել, օրինակ, 500․000 դրամ։ Դրանից հետո առցանց եղանակով բանկից վերցնում է 1․000․000 դրամ վարկը, քաղաքացուն տալիս 500․000-ը կամ ընդհանրապես չի տալիս։ Եվ քաղաքացին ստիպված է լինում մարել 1․000․000 դրամ վարկը։

Հարգելի՛ քաղաքացիներ, վարկային գործարքներ կատարեք միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ, անծանոթ անձանց սոցիալական կայքերի միջոցով մի՛ ուղարկեք ձեր անձնագրային տվյաները և լուսանկարները, մի՛ ընդունեք վարկային կազմակերպությունների կամ բանկերի անուններից հանդես եկող անծանոթ անձանց գայթակղիչ և կասկածելի առաջարկները` նրանց պատրաստած ծուղակը չընկնելու և ֆինանսական ծանր կացության մեջ չհայտնվելու համար։

Իսկ եթե արդեն տուժել եք նման գործողություններից, դիմեք ոստիկանություն։