COVID-19-ից մահացել է ֆրանսիացի դերասան Մորիս Բարեն
Ֆրանսիացի դերասան Մորիս Բարեն մահացել է 88 տարեկան հասակում։ Այս մասին տեղեկանում ենք France Info-յից։
Դերասանը մահացել է կորոնավիրուսից։ Ավելի վաղ նա հոսպիտալացվել էր, որտեղ էլ վարակվել էր կորոնավիրուսով։
Բարեի հուղարկավորությունը կկայանա ապրիլի 15-ին՝ Սեմյուր ան Օսուա քաղաքում։ Դերասանը նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում։