Զորամասում կորոնավիրուսով վարակված սպասք լվացողը զինծառայողների հետ շփում չի ունեցել
Ներկա պահին կորոավիրուսով վարակված ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայող չկա, արհեստական շնչակառան սարքին միացված զինծառայող, թոքաբորբով հիվանդ զինծառայող չունենք: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:
Վերջինս նշեց, որ զինված ուժերում ծառայություններ մատուցող ընկերության աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուսը: Նա ճաշարանի աշխատողն է եղել, սպասք լվացողը: Վերջինս ջերմելու օրը գործատուին այդ մասին տեղյակ է պահել և աշխատանքի չի ներկայացել.
«Ամբողջ շրջանակն այդ կազմակերպության, որը սնունդ է մատակարարել զորամասում, բոլորը մեկուսացվել են, նրանցից որեւէ մեկն այդ օրվանից աշխատանքներում ներգրավված չեն եղել, ամբողջ կազմը փոխվել է: Կորոնավիրուս հաստատված տվյալ աշխատակիցը որեւէ առնչություն չի ունեցել զինծառայողների հետ, չի մասնակցել սննդի պատրաստման եւ մատակարարման գործընթացին»: