Ինչ-որ մեկը ի վերջո կարո՞ղ է լռեցնել այս կնոջը
Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը հերթական անգամ խոսել է պարգևավճարների և պաշտոնյաների աշխատավարձերի բարձր լինելու անհրաժեշտության մասին ու դրանք հիմնավորել մի քանի կետով. դրանք վերլուծենք կետ առ կետ:
Նախ Նազարյանն ասում է, որ պաշտոնյայի բարձր աշխատավարձն անհրաժեշտ է, որ ոլորտում աշխատեն պրոֆեսիոնալները: Նազարյանի մտքի այս փայլատակումը որևէ քննադատության չի դիմանում, որովհետև ինքը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը և այլք բարձր աշխատավարձ են ստանում, բայց նրանք պրոֆեսիոնալներ չեն:
Նազարյան Լենան ասում է նաև, որ պետական համակարգում շատ են այն մարդիկ, որոնք մասնավոր հատվածում իրենց բարձր աշխատավարձը թողել և եկել են պետական համակարգ ու ծառայում եմ պետությանը:
Այստեղ չես կարող Նազարյանին չհարցնել, թե այդ ո՞վ է ձեզնից մասնավորում մի քանի անգամ բարձր աշխավարձ ստացել, կամ այդ ի՞նչ մասնագիտական ունակությունների հաշվին:
Անհնար է չհարցնել, ո՞վ էիք դուք, Բաթոյան Զարուհին, Պապիկյան Սուրենը, ձեր մարզպետների մեծ մասը մինչև քայլարշավը, կամ կարո՞ղ եք հաշվել, թե քանի կոպեկի աշխատավարձ էիք ստանում մինչև հեղափոխությունը:
Սակայն այսքանն ամենը չէ, Նազարյանը նաև գրել է, թե նախարարի ու պաշտոնյայի աշխատավարձը բարձրանալուն զուգահեռ բարձրացել է նաև ուսուցչի և զինվորի աշխատավարձը, բայց մոռացել է ասել, որ իրենց աշխատավարձը ավելացել է կրկնակի, ուսուցչինը 5000 դրամով, հետևաբար այլ բան, քան լռելն է, Նազարյան Լենային խորհուրդ տալ չենք կարող:
NewsPress.am