Ուկրաինայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնում է 3372-ի
Ուկրաինայում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսի 270 նոր դեպք։ Այս մասին տեղեկանում ենք երկրի առողջապահության նախարարության ներկայացրած տվյալներից։
Այսպիսով երկրում կա 3372 հիվանդ, որոնցից 98-ը մահացել են, իսկ 119-ն արդեն բուժվել և դուրս գրվել։ Վիրուսը հայտնաբերվել է երկրի մոտ 20 ռեգիոններում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին վիրուսի առաջին դեպքն արձանագրվեց Չինաստանի Ուհան քաղաքում։