COVID-19-ով հիվանդների թիվն աշխարհում գերազանցեց 2 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվն անցել է 2 միլիոնից։ Այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կա 2 միլիոն 728 հազար հիվանդ։ Մահացածները կազմում են ավելի քան 127 հազար մարդ։
Առողջացածների թիվն էլ մոտենում է կես միլիոնի։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Չինաստանում սկսված վիրուսը կարճ ժամանակում տարածվեց ամբողջ աշխարհում։