«Լենինգրադ» խմբի երաժիշտ Սերգեյ Շնուրովը հիվանդ է կորոնավիրուսով
Ռուսական հայտնի «Լենինգրադ» ռոք խմբի երաժիշտ Սերգեյ Շնուրովը նշել է, որ վարակված է կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Երաժիշտն այդ մասին ասել է հայտնի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կերժակովի ինստագրամյան ուղիղ եթերի ժամանակ։ Այս պահին երաժիշտն ինքնամեկուսացած է Սանկտ-Պետերբուրգում։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն երաժիշտի առողջական վիճակից։