ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետիցՀորմուզի նեղուցում պայթել է նավթատար լցանավ, որը տեղափոխում էր 750 հազար բարել նավթԼոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել էՀոկտեմբերի 12-13-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԼեհաստանումՊեսկովը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը՝ Ուկրաինայում իշխանափոխության մասինԱյսօր՝ Ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվելԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան
Հասարակություն

«Կոշ» ՔԿՀ նախկին պետի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

2019թ. հուլիսի 25-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից շահադիտական և խմբային շահերից ելնելով ծառայության շահերին հակառակ ծառայողական պարտականությունները չկատարելու, խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հետագայում քրեական գորրծը քննչական ենթակայության կարգով փոխանցվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը, որտեղ իրականացված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լ.Բ.-ն նշված հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ ռեժիմի խախտման դեպքերը չարձանագրելու, շրջանառությունն արգելված իրեր հայտնաբերելուն ուղղված միջոցառումներ չիրականացնելու, որոշ դատապարտյալների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու դիմաց միջնորդավորված ձևով՝ այլ անձի օժանդակությամբ խոշոր չափերով կաշառք է ստացել նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, քրեական աշխարհում և դատապարտյալների շրջանում հեղինակություն ունեցող Հ.Կ-ից:

Ըստ աղբյուրի, մասնավորապես, պարզվել է, որ Հ.Կ.-ի նախաձեռնությամբ վերջինիս ծանոթ, նույն քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալ Ա. Հ.-ն, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լ.Բ.-ի հետ 2019թ. սեպտեմբերի 17-ին կայացած հեռախոսազրույցով նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում գործող մի ավտոլվացման կետում հանդիպել է վերջինիս և նրա ավտոմեքենայում փոխանցել կաշառքի գումարը՝ 700 000 ՀՀ դրամը: Դրանից անմիջապես հետո երկուսն էլ բռնվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից։

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ քրեակատարողական հիմնարկի նախկին պետը, օգտվելով իր լիազորություններից, 2018թ. մարտին քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի մասնագետի պաշտոնում նշանակել է իր հարևանին՝ նրան վերապահելով քրեակատարողական հիմնարկի ծառայողական ավտոմեքենայի շահագործումը։ Օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ Լ. Բ.-ն վերջինիս բանավոր ցուցում է տվել պահպանության ապահովման բաժին աշխատանքի հաճախելու փոխարեն կատարել իր անձնական հանձնարարություները և լինել իր անձնական վարորդը։

Նշված անձը 2018թ. մարտի 28-ից մինչև 2019թ. սեպտեմբերի 25-ը, զբաղեցնելով ՔԿՀ պահպանության ապահովման բաժնի մասնագետի պաշտոնը, ստանալով աշխատավարձ, պարգևավճարներ ըստ հաստիքացուցակի, փաստացի տվյալ բաժին աշխատանքի չի հաճախել, փոխարենը կատարելով ՔԿՀ պետի անձնական վարորդի պարտականություններ, որպիսի հաստիք քրեակատարողական հիմնարկում նախատեսված չի եղել։ Նշված ողջ ժամանակահատվածի համար, սակայն, կազմվել են վերջինիս՝ նշանակման պաշտոնում աշխատանքի ներկայանալը հավաստող աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկագրեր, որոնք հաստատվել են ՔԿՀ պետի կողմից։ Այդ բովանդակությամբ կեղծ փաստաթղթերի հիման վրա հիշյալ ժամանակահատվածի համար նրա անվամբ հաշվարկվել և նրա քարտային հաշվին, որպես աշխատավարձ և պարգևավճար, փոխանցվել է ընդհանուր 2.4 մլն ՀՀ դրամ։ Այդ կերպ վատնման եղանակով հափշտակվել են խոշոր չափերով պետական միջոցները։
Նկատրագրված հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Լ.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով, որը բողոքարկվել է վճռաբեկության կարգով։
Ընդ որում, որպես վնասի հատուցման միջոց՝ քրեական գործով կալանք է դրվել նրա անշարժ գույքի և ավտոմեքենայի վրա:
Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի՝ նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ. Կ-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ վերջինիս մտերիմ, նույն ՔԿՀ նախկին դատապարտյալ Ա. Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվելուց հետո գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: