Փաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Ինչո՞ւ են «Գադիան» գրուպի մրցակից պահնորդներին զենքի քննությունից «աջ ու ձախ կտրում». ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Կարեն Խաչատրյանը
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման ԹաթոյանԾառուկյանի նկատմամբ կատաղի ճնշումները շարունակվում ենՓաշինյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Ղազախստանում զորավարժության ժամանակ զոհվել է 9 զինծառայող. կան անհետ կորածներՀայաստանի և Բենինի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագիր է ստորագրվել
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մասուդ Փեզեշքիանի հետ
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանըՋրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերումԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովՊապիկյանը պահանջել է պահպանել զինվորական կարգապահությունը և աչքի ընկնել օրինակելի ծառայությամբ
Ադրբեջանը Հայաստանի գյուղերում ուսումնասիրություն է իրականացրել, որում Արարատի Նորամարգ գյուղը ներկայացվում է իբրև ադրբեջանական տարածք
Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը
Նյու Յորքում Փաշինյանն ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և դրա սկզբունքներըՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել են
Վազող տողեր

Որքա՞ն կարելի է Քոչարյանին ու Սարգսյանին հիշատակելու հաշվին գոյություն քարշ տալ

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն արդեն մի քանի օր է՝ տեղը չի գտնում, քանի որ արել է մի չմտածված գրառում ու դրա ձեռքը կրակն ընկել: Արցախից վերադառնալուց հետո Ալենն աջ ու ձախ հարցազրույցներ է տալիս ու չքմեղանում արած խայտառակ գրառման համար: Բայց միայն չի չքմեղանում, նաև հոխորտալու հաշվին կայանում է:

Սիմոնյանը, չգիտես որտեղից, ենթադրել է, որ իրավունք ունի խոսել ժողովրդի անունից և գրել է, թե հազարավոր ՀՀ քաղաքացիներ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի փոփոխության հարցն են կարևոր համարում: Մի կողմ թողնենք այն, որ Սիմոնյան Ալենը իրավունք չունի խոսել հազարավոր քաղաքացիների անունից, որովհետև հազարավոր քաղաքացիներ նրան ձայն չեն տվել կամ, ինչպես ինքն է ասում, չեն պատվիրակել Ազգային ժողով. կասկածում է՝ կարող է մի քանի անգամ լսել Դավիթ Սանասարյանի հայտնի հարցազրույցը:

Խնդիրն այստեղ պետական պաշտոնյայի պահվածքի ու վարքագծի մեջ է: Եթե հիմա Սիմոնյանին թվում է, որ ինքն ու իր թիմը հարատև են և Փաշինյան Նիկոլի թևի տակ կքած պաշտոնավարելու են երկար տարիներ, ապա չարաչար սխալվում է: Նա սխալվում է նույն Շարմազանովի պես, որովհետև նա էլ հայտարարում էր, որ բոլոր ճանապարհները տանում են Մելիք Ադամյան փողոց:

Իշխանությանը մի կերպ ձեռք գցած ու հիմա դրա հետ վարվելու ձև չիմացող Ալեն Սիմոնյանը հանրային պարսավանքին արժանանալուց հետո առիթը բաց չի թողնում բարձրախոսների առաջ չքմեղանալու, կրկնելու, որ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ՝ պատրաստ է իր կյանքը տալ, ինչը լսելուց մարդու ծիծաղ է գալիս: Հանուն եկեղեցու կյանքը տվող տղան նախ պետք է ունենա մի քանի շատ կարևոր արժանիքներ, որոնք ԱԺ փոխխոսնակի պարագայում բացակայում են: Սիմոնյանը ոչ միայն կյանքը տալու մասին է հայտնում, այլև հոխորտում խորհրդարանի ամբիոնից, լուրջ դեմքով ասում այն տեքստերը, որոնք իշխանության բերեցին իր քաղաքական կնքահորը:

Այսօր խորհրդարանում Սիմոնյանը, դեմքին լուրջ արտահայտություն տալովլ էլի հիշեց նախկիներին, թալանչիներին, հանցագործներին, դարձյալ հիշեց Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, Միքայել Մինասյանին ու կրկին մատ թափ տվեց՝ թե թալանչիները պատիժներ են ստանալու: Ալենը նեղն է ընկել այն աստիճան, որ հիմա արդեն Ազգային ժողովից է կոչով դիմում հպարտ քաղաքացիներին ու ցուցում ալիս, թե որ լրատվամիջոցին հետևեն, որին ոչ:

Լավ, հետաքրքիր է՝ ինչու է այս քաղաքական թիմը ապրում, շնչում, գոյատևում բացառապես նախկիններին հիշատակելու հաշվին: Լավ, մի՞թե Ալենի համար ինքնահաստատվելու այլ միջոց, քան Քոչարյանին, Սարգսյանին հիշատակելն է, չկա և դեռ որքա՞ն է նա նույն ձևով որպես պաշտոնյա քարշ տալու իր գոյությունը...

NEWSPRESS.am