Փաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Ինչո՞ւ են «Գադիան» գրուպի մրցակից պահնորդներին զենքի քննությունից «աջ ու ձախ կտրում». ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Կարեն Խաչատրյանը
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման ԹաթոյանԾառուկյանի նկատմամբ կատաղի ճնշումները շարունակվում ենՓաշինյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Ղազախստանում զորավարժության ժամանակ զոհվել է 9 զինծառայող. կան անհետ կորածներՀայաստանի և Բենինի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագիր է ստորագրվել
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մասուդ Փեզեշքիանի հետ
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանըՋրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերումԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովՊապիկյանը պահանջել է պահպանել զինվորական կարգապահությունը և աչքի ընկնել օրինակելի ծառայությամբ
Ադրբեջանը Հայաստանի գյուղերում ուսումնասիրություն է իրականացրել, որում Արարատի Նորամարգ գյուղը ներկայացվում է իբրև ադրբեջանական տարածք
Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը
Նյու Յորքում Փաշինյանն ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և դրա սկզբունքներըՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել են

Փաշինյանը մոդելավորեց բոլորին, բացի իրենից քցվածներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարել-բերել ու որոշել է երեկվա ուղիղ եթերից հետո մի հատ էլ մոդելավորել իր իշխանությունից հիասթափվածներին:

Պարզվում է, որ Փաշինյանի իշխանությունից հիասթափվել են կոռուպցիոներները, քաղաքական ուժերը, որոնք տասը տարվա համար պլաններ ունեին գծած ու հիմա ամեն ինչ փլուզված է, քաղաքական ընդդիմադիր ուժերը, որոնք էլ հիասթափվել են քանի որ հեղափոխությունը եկել ու ջնջել է իրենց ասելիքը:

Վարչապետը հիասթափվածներին շարքին դասեց նաև արևմտամետերին, ռուսամետերին, սփյուռքում ապրողներին, արտախորհդարանական ուժերին ու եկեղեցուն, անգամ իր բարեկամներին ու այսպես բոլորին՝ բացի իրեն քվե տված ու այսօր երկու ձեռքով գլխին խփող միամիտ քաղաքացուց, որը հավատաց, թե Փաշինյանը հեծանիվով է աշխատանքի գնալու և ոչ թե 9 մեքենայով, հավատաց, որ 2 միլիոն դոլար չի հատկացննի շքեղ առանձնատունը վերանորոգելու համար, հավատաց, որ նախարարների աշխատավարձերը 1.5 միլիոն չի դարձնի առանց իրենց կամքը հաշվի անելու, հավատաց, որ նախարարները 500 հազար դրամով էլ կկարողանան աշխատել, հավատաց, որ Մարտի 1-ի 10 զոհերի սպանությունների հեղինակները կբացահայտվեն ու կպատժվեն:

Այսպես հավատաց շատ ու շատ բաների ու կանգնեց կոտրած տաշտակի առաջ: Ի՞նչ ունի հավատով լցված այդ քաղաքացին, երբ տեսնում է միայն աղքատությունը գլխում հաղթահարած վարչապետ ու աշխատանքի գնալու և օրվա պլյուսը ստացող նախարարներ, ունի լեգիտիմ իրավունք դա թույլ չտալու, իսկ կգնա՞ դրան թե ոչ, կախված է Փաշինյանի լայվերի թողած ազդեցությունից:

Իսկ ինչո՞ւ Փաշինյանը չի մոդելավորել պողոսներին, ՀՀ հպարտ քաղաքացիներին, մի՞թե կարծում է, որ նրանց իր լայվերով այլևս կերակրելով կարողանալու է իշխանություն պահել.

Գուցե այդ մասին Նիկոլին իր վարկանիշի մասին անընդհատ հայտարարող սոցիոլոգներն են հուշել, սակայն այսօրվա լայվը ևս ցույց տվեց, որ չկա վարկանիշ:

Հեռու ենք այն մտքից, որ վարչապետը չի կարողանում հետևել պարզ թվաբանությանը և տեսնել, որ եթե նախկինում նայում էին իր եթերները 30 հազար հպարտ քաղաքացիներ, հիմա նայում է ընդամենը 9 հազարը, հետևաբար կա հետևություններ անելու խիստ անհրաժեշտություն: Իհարկե կա, ու որքան շուտ այնքան լավ, հակառակ դեպքում չի բացառվում, որ նրա նրա հաջորդ լայվի սպառողը լինի միայն Իմ քայլը, իսկ մինչ այդ Փաշինյանին կոչ ենք անում իր մոդելավորած գրաֆիկում ավելացնել նաև իրենից քցվածներին: