Փաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Ինչո՞ւ են «Գադիան» գրուպի մրցակից պահնորդներին զենքի քննությունից «աջ ու ձախ կտրում». ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Կարեն Խաչատրյանը
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման ԹաթոյանԾառուկյանի նկատմամբ կատաղի ճնշումները շարունակվում ենՓաշինյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Ղազախստանում զորավարժության ժամանակ զոհվել է 9 զինծառայող. կան անհետ կորածներՀայաստանի և Բենինի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագիր է ստորագրվել
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մասուդ Փեզեշքիանի հետ
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանըՋրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերումԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովՊապիկյանը պահանջել է պահպանել զինվորական կարգապահությունը և աչքի ընկնել օրինակելի ծառայությամբ
Ադրբեջանը Հայաստանի գյուղերում ուսումնասիրություն է իրականացրել, որում Արարատի Նորամարգ գյուղը ներկայացվում է իբրև ադրբեջանական տարածք
Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը
Նյու Յորքում Փաշինյանն ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և դրա սկզբունքներըՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել են

Նիկոլ, դու պետքա հեռանաս, դու անելիք չունես, դու ուղղակի խոսել ես սիրում ու վերջ. Արթուր Ղազարյան

Նիկոլը շարունակում է խոսել, խոսել, լայվեր է մտնում, օրը նորից մեկ երկու երեք անգամ, վախենալով զիջել լրատվականների գլխագրերը այլ լուրերին։ Ես հետևում եմ նաև Ադրբեջանի լրատվությանը, այնտեղ Ալիևի մասին այդքան չեն գրում, որքան մեզ մոտ՝ Նիկոլի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Ղազարյան.

«- Նիկոլը մոլորության մեջ է, թե "նախկինում ընտրությունների ժամանակ փող վերցնողները " փոխվել են և այլևս փող չեն վերցնելու։ Ո՞րտեղից այդ համոզմունքը քեզ։

Ոչ փոխել ես ընտրական բարդացված օրենսգիրքը, ոչ փոխել ես կուսակցությունների մասին օրենքը, ոչ կասեցրել ես ՀՀԿ-ԲՀԿ- ՕԵԿ,,,,, կաշառք բաժանող կուսակցությունների գործունեությունը։

Ինչով ես համոզված, որ փող չեն վերցնելու։ Դու հենց հեռացար, վերցնելու են։ Համոզվա՞ծ ես, որ Աբովյանում տեղական ընտրություններում, որ քո կուսակիցը պարտվեց, փող չեն վերցրել։

- Մաֆիոզ մտածելակերպից գնա իրավապահ համակարգի հետ խոսա, անելիքներդ պլանավորի, գործ արա, ունեցի վերջապես մեկ ավարտված դատական գործ։ Ի՞նչու ես նստել օրինապահ քաղաքացուս՝ ինձ, մաֆիոզ բարքեր բացատրում, սովորեցնում։ Ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ։ Ի՞նչ փայերի մասին ես խոսում, ինձ անհասկանալի են։

- Թվարկեցիր մեծ հիասթափություն ապրողների քո ընկալած, ցանկալի և հեշտ բացատրելի ցանկը։

Բա մի հատ խոսայիր ինչու է ժողովուրդը հիասթափված։ Ինչ պրոբլեմներ կա, որ չես լուծում, ունակ չես լուծելու, չես էլ հասկանում որ կան այդ խնդիրները։ Թիմդ խոսում է միայն պարգևավճարներից։

- Սերժի մնացորդներին դու ես պահում, դու ես փայփայում, դու ես նշանակում ու շարունակելու ես պահել։ Քանի որ ՀՀԿ-ի ֆոնի վրա ես դու սպիտակ ձիու վրա երևում։

Առանց ՀՀԿ-ի անմիջապես կերևա, որ թագավորը մերկ է, թագավորը ոչ մի նախկին խոստում չի կատարել, իսկ նրա թիմը ուղղակի կարիերիստ, ապաշնորհ, ոչ նվիրյալ, փողասերներ են։ Քո ու քո թիմի ֆոնի վրա Սերժի թիմը քիչ քիչ դառնում են հրեշտակներ։

- Արտաքին կողմնորոշումներից ես խոսում, արևմտամետները չպետք է ուրախանան, ռուսամետները չպետք է ուրախանան։ Դրա համար էլ մեր երկիրը ստանում է գրոշներ, երբ Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը հարյուր միլիոնավոր օգնություններ են ստանում, քաղաքացիները ունեն ազատ տեղաշարժվելու իրավունք, կնքում են հարյուրավոր գործնական պայմանագրեր, իսկ դու Տրյուդոյին-Մերկելին կանչում սելֆի ես անում, ճանապարհ դնում։ Վրաստանը տեղյա՞կ ես 2 տարում ինչ բարեփոխումներ է արել։

Գրում գրում ենք, էլի անօգուտ։

Նիկոլ, ես քո թվարկած ոչ մի խմբում չկամ։ Որովհետև ես միշտ արդարության համար եմ պայքարել, չեմ եղել ոչ մի կուսակցության անդամ, աշխատել եմ իմ արդար քրտինքով, պետությանը միշտ տվել եմ, իսկ սպասելիք՝ չեմ ունեցել։ Այո, ես պայքարել եմ 95 թվականից անշահախնդիր, ենթարկվել եմ հալածանքների, այն հավատով որ մի օր Հայաստանում կլինի լյուստրացիա, ու ես արխիվից կվերցնեմ գործ տվողների ցանկը, որ նրանք պատասխան տան ամենի համար։

Իսկ դու նստել հեքիաթներ ես պատմում։

Նիկոլ, դու պետքա հեռանաս։ Դու անելիք չունես։ Դու ուղղակի խոսել ես սիրում ու վերջ։
Դու մնացել ես Լևոն-Ռոբ-Սերժ եռյակի արանքում, Արմեն Սարգսյանն էլ վրադիր, ու մեր երկիրը այդ պատճառով անընդհատ պառակտվում է այդ նախկին ու ներկա զոմբիթիմերի արանքում։

Հեռացի, թող զերոյական մարդ գա, գնանք առաջ, դուրս գանք պատմության 30 ամյա ճահճից, որի մեջ դու շարունակաբար պահում ես 2 տարի»,- գրել է նա։