Չդրոշմավորված «Կիլիկիան»՝ շուկայում, ստվե՞ր, թե՞ տեխնիկական վրիպակ. Hetq.amՄիհրան Պողոսյանը միանում է Սամվել Կարապետյանի կոչին Ինչ-որ նոր գործ են հորինել և կարել․ Ռուբեն Հակոբյանի որդի (տեսանյութ)
Մահացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, հադրութցի Վերա Սաֆարյանը (լուսանկարներ)
Մեծավան գյուղից «Օպել» էին գողացել. 20-ամյա երիտասարդներն ինքնակամ ներկայացել են ոստիկանություն (տեսանյութ)«Նոա» ՖԱ․ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը կարող է դառնալ կարևոր սկիզբ
Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ
Մեր սրտերն ու աղոթքները Նարեի ավագ քրոջ և ընտանիքի հետ են. Փամբակում խեղդված 7-ամյա փոքրիկը մեր սիրելի «Օրրանի» սաներից էրՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԻրանը պատրաստ է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներըԱնիմաստ է դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՍԴ որոշումն այս իրավիճակում ի սկզբանե հայտնի է. ԱԺՄ հայտարարությունըԺամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհը Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԻնչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները. «Հրապարակ»Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ռիտա Շառոյանը
«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
«Ուժեղ Հայաստանը» ՍԴ մուտքագրել է արել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է
Արմենին կալանավորել ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի ստացվի. ԱբրահամյանՓամբակ գետում շարունակվում են անհետացած երեխայի որոնողական աշխատանքներըԵրևանն ու Վաշինգտոնը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցերԳորիսում կայացավ «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» հանրապետական գիտաժողովը (լուսանկարներ)Հունիսի 20-ին +37°C շոգ է սպասվում
Այս պահին եկել են ինձ ձերբակալելու. Ռուբեն Հակոբյան
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին և ինչ է փորձում համոզել. «Հրապարակ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ն, լույս չի լինիՄինչ Երևանում վիճում են, Բաքուն շարունակում է կառուցել իր օրակարգը. «Ժողովուրդ»Իսրայելը ֆոսֆորային զենքով հարվածել է Լիբանանին. կան տասնյակ զոհերՆԳՆ-ում ընտրություններին ընդառաջ պարգևատրել են աշխատակիցներին. «Հրապարակ» Արամ Վարդևանյանն արդեն հայտնել է, որ պատգամավորական մանդատ ստանալու դեպքում՝ այն իրեն հետաքրքիր չէ. «Ժողովուրդ»Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել․ «Հրապարակ»Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում են ուղարկել. «Ժողովուրդ»ԱՄՆ նախագահը կոչ է արել Իսրայելին և Լիբանանին լիակատար հրադադար հաստատելՈվքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին․ «Հրապարակ»Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում. «Հրապարակ»ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը». «Ժողովուրդ»ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել ոչ մի դեպքում չայցելել ՌուսաստանԽաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ը խորացնում է ռազմատնտեսական համագործակցությունը․ Մինսկում կայացել է հանձնաժողովի նիստըԱրդյունաբերական ճգնաժամի պատճառով ֆրանսիացի ձկնորսները հավաքվել են ՇերբուրումՄենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական․ ԶատուլինԹրամփը հերքել է, թե Վաշինգտոնը պատրաստվում է Իրանին 300 միլիարդ դոլար վճարելԱբովյանի կամրջի տակ 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնինՎաշինգտոնը հավատարիմ է խաղաղությանը. ԹրամփԷս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի. Արթուր ԴանիելյանՀայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը փողոց դուրս գալ, և դա իրեն հենց հիմա է պետք
Մամուլ

«Փաստ»․ Տնտեսությունն անկման փուլում է

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը ստիպում է պետությունների կառավարություններին վերանայումներ կատարել իրենց կողմից վարվող տնտեսական քաղաքականության մեջ։

Կիրառվող սահմանափակումների պատճառով համաշխարհային տնտեսությունը շարունակում է լուրջ վնասներ կրել։ Դրանով պայմանավորված՝ վերլուծություններ են արվում, թե համաշխարհային տնտեսական անկումը լինելու է ծանրագույնը՝ 1930-ական թվականների Մեծ լճացման տարիներից ի վեր:

Ըստ տարբեր վերլուծությունների՝ համաշխարհային տնտեսությունը կարող է լիարժեք չվերականգնվել անգամ 2021 թվականի վերջին:

Եվ պատահական չէ, որ միջազգային ֆինանսական կառույցները արդեն իսկ վերանայում են 2020 թվականի աճի տեմպերի վերաբերյալ իրենց կանխատեսումները։


Այսպես, ըստ Ասիական զարգացման բանկի կանխատեսումների, Հայաստանը 2020-ը կամփոփի 2,2 տոկոս տնտեսական աճով, Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ Հայաստանը կունենա 1,7 տոկոս տնտեսական աճ, սակայն Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականն այլ է՝ Հայաստանում 1,5 տոկոս անկում է կանխատեսվում։

Նշված կանխատեսումներից որն է ավելի հավանական, այս պահին դժվար է ասել, քանի որ տնտեսությունն անկման փուլի մեջ է, իսկ թե երբ կսկսվի տնտեսության վերականգնումը, դեռևս դժվար է ասել։

Այս տարվա ՀՀ պետական բյուջեի համաձայն՝ 2020-ին Հայաստանը պետք է արձանագրեր 4,9 տոկոս տնտեսական աճ։ Եվ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ ստեղծված այս իրավիճակում և արտակարգ դրության պայմաններում կառավարության ներկայացուցիչները դեռևս չեն շտապում տնտեսական անկման կոնկրետ ցուցանիշներ հրապարակել, սակայն նշում են, որ ընթացիկ տարվա տնտեսական ցուցանիշները զգալիորեն ցածր կլինեն ավելի վաղ նախատեսվածից։

Մասնագետները ևս փաստում են, թե այս տարվա համար նախատեսված 4,9 տոկոս տնտեսական աճը իրատեսական չէ, և, հաշվի առնելով տնտեսության վրա եղած ճնշումը, տնտեսական աճի անկումն անխուսափելի է։

Սակայն թե անկման կոնկրետ ինչ ցուցանիշներ կգրանցվեն, կախված է կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության ուղեգծից։

Ճիշտ է՝ կառավարությունը կամաց-կամաց թույլատրում է որոշակի տնտեսական գործունեության տեսակներ, սակայն դեռևս հնարավոր չէ կանխատեսել, թե անկումն ինչքան կշարունակվի և որ կետից կսկսվի վերականգնման փուլը։

Ամենապրոբլեմատիկն այն է, որ բիզնես գործունեության որոշակի ուղղություններ ուղղակի կարող են կանգնել սնանկացման վտանգի առաջ, երբ նույնիսկ կառավարության կողմից տրամադրված բիզնես վարկերը նրանց չօգնեն ոտքի կանգնել։
Դրա փոխարեն կարելի է ծանրության կենտրոնը տեղափոխել այն ճյուղերի վրա, որոնց նկատմամբ պահանջարկը ոչ միայն չի նվազի, այլև կավելանա։ Օրինակ՝ գյուղատնտեսության խթանման միջոցով կարելի է փոխհատուցել այն վնասները, որ երկիրը կրել է զբոսաշրջության ոլորտի անկումից։

Վերանայումներ են սպասվում նաև պետական բյուջեի կառուցվածքում։ Ըստ ամենայնի՝ բյուջեի ծախսային մասը կթողնվի նույնը, իսկ եկամուտների մասով կրճատումներ կլինեն, քանի որ կանխատեսվում է, որ հարկային մուտքերի նվազումներ կլինեն, ինչպես նաև դեռ հարցական է՝ տնտեսվարողները որքանով են կարողանալու մարել կառավարության տրամադրած վարկերը։

Ըստ էության, բյուջեի եկամուտների կրճատումը ենթադրում է, որ բյուջեի դեֆիցիտն ավելի կմեծանա իր նախանշված չափաքանակից։ Եվ պետությունն այս դեպքում պետք է ուղիներ փնտրի, թե ինչ աղբյուրներից ֆինանսավորի դեֆիցիտը։ Շատ հավանական է, որ կառավարությունը դիմի միջազգային կառույցների օգնությանը՝ իր ուսերին վերցնելով նոր վարկային բեռ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: