Փաշինյանն ու Յանշան քննարկել են Հայաստան-Սլովենիա հարաբերությունների զարգացումըՊայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտին առնչվող հարցեր է քննարկելԵԱՏՄ-ում գնահատման ծառայությունների միասնական շուկան ընդլայնում է մասնագետների հնարավորություններըՀայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Ինչո՞ւ են «Գադիան» գրուպի մրցակից պահնորդներին զենքի քննությունից «աջ ու ձախ կտրում». ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Կարեն Խաչատրյանը
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման ԹաթոյանԾառուկյանի նկատմամբ կատաղի ճնշումները շարունակվում ենՓաշինյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Ղազախստանում զորավարժության ժամանակ զոհվել է 9 զինծառայող. կան անհետ կորածներՀայաստանի և Բենինի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագիր է ստորագրվել
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մասուդ Փեզեշքիանի հետ
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանըՋրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերումԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովՊապիկյանը պահանջել է պահպանել զինվորական կարգապահությունը և աչքի ընկնել օրինակելի ծառայությամբ
Ադրբեջանը Հայաստանի գյուղերում ուսումնասիրություն է իրականացրել, որում Արարատի Նորամարգ գյուղը ներկայացվում է իբրև ադրբեջանական տարածք
Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը
Նյու Յորքում Փաշինյանն ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և դրա սկզբունքներըՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել են
Հասարակություն

Բա չասեցիք` էն անօթևան ընտանիքն ի՞նչ եղավ, որ իբր ձեր բնակարանն էիք տրամադրել

Ժողովուրդ, այսօր ուզում եմ օրը սկսել հիշողություններով...

Հիշում եք չէ՞, որ 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատուն տեղափոխվեց ու իր բնակարանը տվեց ինչ-որ ընտանիքի՝ անվարձ ապելու (դե համենայնդեպս այդպես հայտարարվեց):

Հիշում եք, չէ՞, թե այդ ժամանակ այդ լուրն ինչպես ցնցեց բոլոր քայլարածներին, նրանք իրենց առաջնորդի այս քայլը համարեցին մեծահոգության և մարդասիրության իսկական օրինակ:

Հիշում եք, չէ՞, որ այդ ժամանակ Աննան ասել էր, թե «այդ ընտանիքում ապրում է դաունի սինդրոմով 23 տարեկան տղա: Ընտանիքում տղամարդ չկա. տատիկն է, մայրիկը և երեխաները: Մայրիկը միայնակ է հոգում իրենց ապրուստը: Մինչ այս ապրում էին եկեղեցու հովանավորությամբ ինչ-որ բնակարանում, որի տերը որոշել էր վաճառել բնակարանը: Նրանց նոր բնակության վայր ապահովելու հրատապ կարիք էր առաջացել»...

Բա հիմա այդ ընտանիքի հարցը ո՞նց է լուծվելու, հիմա էլ իրե՞նք են դրսում թողնելու... Խիստ կասկածում եմ, որ այդ ընտանիքի տան հարցը հետագայում լուծած լինեն, քանի որ Աննան ու Նիկոլը առիթը ձեռքներից բաց չէին թողնի հերթական անգամ փիառվելու, բայց այդ մասին, ինչպես գիտենք, ոչ մի տեղեկություն։

Ու ստացվում է, որ կամ նման ընտանիք չի եղել ու դա հերթական պոպուլիստական հայտարարությունն էր՝ գովազդվելու համար, կամ էլ բոլորի աչքից հեռու՝ այդ ընտանիքը նորից դրսում կմնա...

Ամեն դեպքում, այսօր արդեն Փաշինյանի բնակարանը դրված է վաճառքի estate.am կայքում՝ տների վաճառքի հայտարարությունների բաժնում, արժե 85 հազար դոլար:

Հիշում եք, չէ՞, թե ինչպես հանրաքվեի քարոզարշավի ժամանակ Նիկոլը հպարտացավ, որ կարողացել է տուն առնել, պարծեցավ կուրթանեցի Մեխակի մոտ, թե ես կարողացել եմ, տուն եմ գնել, գնա աշխատի, դու էլ քոնը գնիր:

Հիմա նայում եմ այս բնակարանի լուսանկարներն ու մտածում, թե ինչու է Փաշինյանը վաճառում այն, որի գնելու պատմությանը տեղյակ է նրա սերնդակից ցանկացած լրագրող։ Փաշինյանին այսօր հիշեցնում են թե՛ վաճառքի դրված այդ տան, թե՛ տան կահույքի, թե՛ իր թերթը պահելու, թե՛ գործարարից ստացած «Նիվա»-ի ու դրա վառվելու պատմությունները:

Իսկ գուցե Փաշինանը որոշել է ջնջե՞լ հիշողությունն ու այդ հիշողության անբաժան մասնիկ համարվող բնակարանը:

Այս համատեքստում չեմ կարող չհիշեցնել ու չասել քեզ, պարո՛ն վարչապետ, եթե դու հիշում ես, թե ինչպես քո «Նիվա»-ն վառեցին տվածդ խոստումից թռնելու համար, ես էլ ես եմ հիշում, թե իմ մեքենան ինչպես ջարդեցին՝ քեզ քննադատելու համար:

Ի տարբերություն քեզ, ես որևէ մեկին խոստում չէի տվել ու դրանից թռել, ու քո նման էլ սուտ հայտարարություններ չեմ տարածում, որ փիառվեմ. ես ընդամենը քննադատում եմ քեզ ու քո իշխանությանը։ Այնպես որ, այս հարցում դժգոհելու բան չունես. Ես այս պահին չեմ ասում, թե կոնկրետ ում հանձնարարությամբ ջարդեցին մեքենաս, բայց տեղեկացնում ու զգուշացնում եմ՝ զուր մի չարչաչվեք, դա իմ բերանը չի փակելու։

Արիանա Հովսեփյան
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն