Համաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինիԾառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքումԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի»Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձություններըԳլխավոր սխալներից մեկն ընդդիմադիր հատվածում ոչ բավարար համախմբումն էր․ Մեսրոպ ԱռաքելյանՍերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի ԲելառուսՄեր բանակցային թիմը առաջիկա երկու օրերի ընթացքում Ժնև կամ որևէ այլ վայր մեկնելու ծրագրեր չունիԽոսքի սահմանափակումը իշխանությունը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբանԵթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմըԲարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներինՈրպես անհետ կորած որոնվում է Կարապետ ՄարգարյանըԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըԻրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետի վերաբերյալՄադյարը Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի կառավարությանը մեղադրել է ընտրողներին խաբելու մեջԱշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. ՇարմազանովԲՀԿ-ն դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումներըՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավինՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՎրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ՀայաստանիՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբՀովհաննես Հովսեփյանը վերընտրվեցԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերըԱրդյոք էլեկտրոնային սարքերի աշխատանքին միջամտությո՞ւն է եղել. Գոհար Մելոյան (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանովՍա եթե դեպի հյուսիս կզի՝ կզրկվի վարկերից, եթե դեպի արևմուտք կզի՝ կզրկվի արտահանումից, երկուսն էլ աղետ է, սովորականի պես բոլորի դեմ կզելն այլևս չի ստացվի. ԴանիելյանՎանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էԱդրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.orgՆերթուրքական քննարկումները մեզ համար շատ էական չէին լինի, եթե այս ամենում հնարավոր չլիներ հասկանալ թուրքական պետության ընթացքը. ԳեղամյանՀռոմի պապի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. Լևոն XIV-ին տրամադրվել է Իսպանիայի թագավորի Falcon-ը
«Կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 14-ամյա տղայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել
Շարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ ՔաղաքապետարանԱՄԷ նախագահը բարգավաճում է մաղթել Հայաստանին և ՀՀ կառավարությանըԻրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու. ՈսկանյանՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. Փյունիկը՝ Մխիթարյանի վերաբերյալ հայտարարություն է տարածելՎարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալՈ՞նց ուզում՝ ֆռռցնում է հասարակությանը. ինչի՞ վրա է քեֆի մեջ. ՇարմազանովՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհԲացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերը (տեսանյութ)Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե ՀովհաննիսյանՈւժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՎաղը սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ ՍուրենյանԾառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հանրային հեռուստատեսության. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը. Hetq.amՍուրեն Պապիկյանն է հրահանգել լուծարել ամբիոնը. «Հրապարակ»Գումարը փոխանցվել է պետբյուջե, այն ոչ ոք չի յուրացրել, բայց Աշոտյանը նստած է. «Հրապարակ»Գլխավոր դատախազի հրամանով` 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
Հասարակություն

«Փնթի կարված գործ է, որն անհետևանք չի մնալու». պաշտպանը հաստատում է Միքայել Մինասյանին մեղադրանք առաջադրելու մասին լուրը

Երեկվանից մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություն է շրջանառվում, թե քրեական գործ է հարուցվել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ 168.am-ի հետ զրույցում Մինասյան շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը հաստատեց տեղեկությունը՝ վստահեցնելով, որ առաջադրված մեղադրանքը չունի որևէ իրավական հիմնավորում և գործընթացը անհետևանք չի մնալու՝ ո’չ պատվիրատուների, ո’չ էլ կատարողների համար։

«Այո, դատարան է ներկայացվել միջնորդություն դեսպան Մինասյանին կալանավորելու վերաբերյալ։ Գործ ունենք դասական պատվերի հետ, որի շրջանակներում օրենքով նախատեսված քրեական հետապնդման փոխարեն իրականացվում է բացահայտ քաղաքական հետապնդում։ Սա փնթի կարված գործ է, որը, վստահեցնում եմ, անհետևանք չի մնալու՝ ո’չ պատվիրատուների, ո’չ էլ կատարողների համար։ Հավատացնում եմ, որ ներկայացված մեղադրանքը չունի որևէ իրավական հիմնավորում։ Այստեղ ընդհանրապես իրավաբանություն չկա»,- 168.am -ի հետ զրույցում ասաց փաստաբանը։

Նա հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած երկու տարիների ընթացքում իր գրեթե բոլոր ասուլիսներում ու ելույթներում հիմնազուրկ մեղադրանքներ է վերագրել Միքայել Մինասյանին.

«Երկու տարի անընդմեջ դեսպան Մինասյանի վերաբերյալ վարչապետի բոցաշունչ հայտարարություններից հետո առաջադրված քաղաքական մեղադրանքի ապօրինության և պարզունակության աստիճանը հավաստում է իրավական դաշտում ներկայիս ռեժիմի սնանկությունը։

Այսինքն, կա հրահանգ` ամեն գնով քրեական հետապնդում հարուցել դեսպան Մինասյանի նկատմամբ, բայց հրահանգը կատարողները, չկարողանալով իրավական դաշտում հասնել հաջողության՝ ստիպված են եղել դիմել գործ կարելու և ամեն գնով կալանքի հասնելու տխրահռչակ մեթոդաբանությանը: Իրավաբանության հետ կապ չունեցող շուրջ երկու տարի տևած այս գործողությունները խոսում են նրա մասին, որ նույնիսկ հրահանգ կատարողներն են խճճվել իրենց գործողություններում` չկարողանալով գոնե թե մեկ ապօրինության փաստ առաջ բերել և դրա շուրջ քրեական գործ կառուցել»:

Անդրադառնալով մեղադրանքի էությանը, փաստաբանն ասաց.

«Մինասյանին առաջադրված մեղադրանքը ներառում է երկու դրվագ։ Առաջինը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ պարոն Մինասյանը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի պարտականությունը կատարելու նպատակով բացակայել է Հայաստանից կամ գտնվելով Հայաստանում՝ անձամբ չի գնացել առևտրային բանկ, փոխարենը օրենքով սահմանված կարգով տրված բանկային լիազորագրի հիման վրա՝ նրա օգնականը պարոն Մինասյանի՝ ՀՀ-ում գտնվող երկու անձնական բանկային հաշվեհամարներին մուտքագրել է պարոն Մինասյանին պատկանող կանխիկ դրամական միջոցները, որոնք հետագայում դեսպան Մինասյանի կողմից փոխանցվել են Իտալիայում գտնվող անձնական բանկային հաշվեհամարին։

Նշված գործողությունը քննչական մարմինը որակել է որպես ապօրինի հարստացում և փողերի լվացում։

Սակայն նշված դրամական միջոցները և դրանց առաջացման աղբյուրները ամբողջովին արտացոլված են դեսպան Մինասյանի՝ Էթիկայի հանձնաժողով ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրերում։ Այսինքն, այստեղ որևէ խոսք չի կարող գնալ փողերի լվացման կամ ապօրինի հարստացման վերաբերյալ, քանի որ գործ ունենք բացառապես օրինական աղբյուրներից ձևավորված դրամական միջոցների հետ։ Սակայն առանց որևէ կերպ վերլուծելու նշված հայտարարագրերը՝ դեսպան Մինասյանին առաջադրվել է մեղադրանք, որում բառացիորեն երկու կարճ պարբերությունների սահմաններում վերլուծվում է նշված դրվագը՝ անտեսելով հրապարակված հայտարարագրերում նշված դրամական միջոցները և դրանց առաջացման օրինական աղբյուրները»։

Հարցին՝ երկրորդ դրվագը նույնպես վերաբերո՞ւմ է Էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրին, փաստաբանը պատասխանեց.

«Այո, այն վերաբերում է պարոն Մինասյանի կողմից դեռևս 2004 թվականին հիմնադրված ընկերության 20 տոկոս բաժնեմասի խնդրին։ Նշված մասով Մինասյանի 2017 թվականի հայտարարագրում առկա է տեխնիկական սխալ, քանի որ հայտարարագրում նշված բաժնեմասի վաճառքի գինը և պարոն Մինասյանի կողմից ստորագրված բաժնեմասի վաճառքի պայմանագրում նշված վաճառքի գինն իրար չեն համապատասխանում, ինչը քննչական մարնի կողմից որակվել է որպես ապօրինի հարստացում։

Նշված սխալը թույլատրվել է այն ընկերության աշխատակցի կողմից, որը դեսպան Մինասյանի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա պատասխանատու է եղել նշված բաժնեմասի հավատարմագրային կառավարման և Էթիկայի հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերի լրացման համար։

Ավելի քան մեկ ամիս առաջ մենք քննչական մարմնին ենք ներկայացրել միջնորդություն նշված ընկերության աշխատակիցներին հարցաքննելու վերաբերյալ, սակայն մեր ներկայացված միջնորդությունները թողնվել են առանց քննության։ Նույնանման միջնորդություն է ներկայացվել նաև հսկող դատախազին և կրկին՝ անարձագանք։

Արդյունքում ստացվում է, որ գործը քննող քննիչը որևէ կերպ չի արձագանքում նշված միջնորդությանը և չի ցանկանում հարցաքննել նշված տեխնիկական սխալը թույլ տված աշխատակցին, որպեսզի բացառվի դեսպան Մինասյանի մեղավորությունը հերքող որևէ փաստական տվյալների մուտքը իր վարույթում քննվող գործին, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ մենք գործ ունենք ոչ թե քրեական, այլ քաղաքական վարույթի հետ, որը չի հետապնդում քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նպատակները։

Այնինչ տարրական իրավական գիտելիքներ չունեցող անձին պարզ է, որ համապատասխան ցուցմունքը պարզապես բացառում է նշված դեպքում հանցագործության հատկանիշների առկայությունը և հավաստում իրականացվող հետապնդման ապօրինի լինելը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում