Մեր բանակցային թիմը առաջիկա երկու օրերի ընթացքում Ժնև կամ որևէ այլ վայր մեկնելու ծրագրեր չունիԽոսքի սահմանափակումը իշխանությունը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբանԵթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմըԲարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներինՈրպես անհետ կորած որոնվում է Կարապետ ՄարգարյանըԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըԻրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետի վերաբերյալՄադյարը Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի կառավարությանը մեղադրել է ընտրողներին խաբելու մեջԱշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. ՇարմազանովԲՀԿ-ն դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումներըՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավինՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՎրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ՀայաստանիՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբՀովհաննես Հովսեփյանը վերընտրվեցԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերըԱրդյոք էլեկտրոնային սարքերի աշխատանքին միջամտությո՞ւն է եղել. Գոհար Մելոյան (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանովՍա եթե դեպի հյուսիս կզի՝ կզրկվի վարկերից, եթե դեպի արևմուտք կզի՝ կզրկվի արտահանումից, երկուսն էլ աղետ է, սովորականի պես բոլորի դեմ կզելն այլևս չի ստացվի. ԴանիելյանՎանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էԱդրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.orgՆերթուրքական քննարկումները մեզ համար շատ էական չէին լինի, եթե այս ամենում հնարավոր չլիներ հասկանալ թուրքական պետության ընթացքը. ԳեղամյանՀռոմի պապի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. Լևոն XIV-ին տրամադրվել է Իսպանիայի թագավորի Falcon-ը
«Կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 14-ամյա տղայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել
Շարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ ՔաղաքապետարանԱՄԷ նախագահը բարգավաճում է մաղթել Հայաստանին և ՀՀ կառավարությանըԻրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու. ՈսկանյանՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. Փյունիկը՝ Մխիթարյանի վերաբերյալ հայտարարություն է տարածելՎարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալՈ՞նց ուզում՝ ֆռռցնում է հասարակությանը. ինչի՞ վրա է քեֆի մեջ. ՇարմազանովՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհԲացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերը (տեսանյութ)Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե ՀովհաննիսյանՈւժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՎաղը սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ ՍուրենյանԾառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հանրային հեռուստատեսության. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը. Hetq.amՍուրեն Պապիկյանն է հրահանգել լուծարել ամբիոնը. «Հրապարակ»Գումարը փոխանցվել է պետբյուջե, այն ոչ ոք չի յուրացրել, բայց Աշոտյանը նստած է. «Հրապարակ»Գլխավոր դատախազի հրամանով` 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժԻշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է. Տիգրան ԱբրահամյանՎիճաբանություն՝ Արարատի մարզում․ ձերբակալվել են մասնակից 7 անձինքԵրևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին
Պահը վաղուց է հասունացել, սին հույսերով չեք խաբի. եթե այս պահին ոչինչ չարեցիք, ապա հետո էլ ոչինչ չի լինի
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի«Եթե ինձ ինչ-որ բան լինի, ձեզ ձիգ կպահեք». կրտսեր սերժանտ Գարիկ Արևիկյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղումԺողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»
Վազող տողեր

Նիկոլ Փաշինյանը չունի ամոթի զգացում. Միքայել Մինասյանը հանդես է եկել հայտարարությամբ

Միքայել Մինասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք տտորև.

«Լրանում է քաղաքական իրադարձությունների 2-րդ տարին, որոնց հիմքում դրական փոփոխություններ տեսնելու ժողովրդի ցանկությունն էր։ Մինչդեռ այսօր իրականում 3 կետից բացի, ոչինչ չի փոխվել։

Փոփոխություն 1. քիչ մարդ սկսել է ակնհայտորեն լավ ապրել։
Փոփոխություն 2. շատ ավելի շատ մարդ սկսել է ակնհայտորեն վատ ապրել։
Փոփոխություն 3. օրեցօր ավելանում են շատ ավելի վատ ապրողները։

Մնացածը կամ իներցիա է, կամ լիրիկա, կամ ուղղակի սուտ։ Իրականության արձանագրման մի քանի դիտարկում.

Դիտարկում 1. Նիկոլ Փաշինյանը չունի ամոթի զգացում։ Նա չի ամաչում, երբ ստում է, չի ամաչում, երբ իր խոսքն ու գործը չեն համընկնում, չի ամաչում, երբ սուտը հերքելու համար նորից պետք է ստի։ Սա պիտակավորում չէ, ոչ էլ վիրավորանք. սա ավելի շատ դիագնոզ է։ Սա մարդու նկարագիր է, որն այսօր ունի բացարձակ իշխանություն, բայց որը շարքային ստախոս է, որի խոսքը ո՛չ արժեք ունի, ո՛չ նշանակություն (ինչպես երկրի ներսում, այնպես էլ, ցավոք, երկրից դուրս)։

Դիտարկում 2. Նիկոլ Փաշինյանը չունի պատասխանատվության զգացում։ Իր չափանիշներով (որոնք չեն փոխվել վերջին 30 տարում) կարևոր է իր և սեփական ընտանիքի բարեկեցությունը։ Քանի որ դա ապահովված է, մնացածի վրա թքած ունի։ Նա իրեն պատասխանատու չի համարում երկիրը փրկելու համար։ Դրանով է բացատրվում հանցավոր անգործությունը, «հակաճգնաժամային միջոցառումներ» անվան տակ բիզնեսին խեղդելը, պարետատան հախուռն աշխատանքը, ինքնամեկուսացման ձախողումը, մարդկանց առողջությունը վտանգելը, սոցիալական իրական օգնություն չտրամադրելը, «գրանցված աշխատող» լինելու պահանջով մարդկանց սովի դատապարտելը։ Ու այսպես նա շարունակելու է անդադար։ Իսկ վերջում, երբ տեսնի, որ էլ խուսանավելու տեղ չունի, ինչպես միշտ ուղղակի փախնելու է՝ թողնելով անհամար խնդիրներ ու մահերի վիճակագրություն։

Դիտարկում 3. Նիկոլ Փաշինյանը չունի երկիրը կառավարելու կարողություն։ Նա անկարող է։ Այն ինչ անում է՝ առավելագույնն է։ Նա չի օգնում ոչ մեկին, որովհետև չի ուզում, ինչ էլ ցանկանում է, չի կարողանում անել։ Եթե 2 տարի առաջ նա կարողացավ ալիքի վրա գալ իշխանության և 2 տարի զբաղվել պոպուլիզմով, հիմա պարզապես չի ստացվում։ Որովհետև «կենացներն» ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է իրականությունը։ Իսկ այն Հայաստան է ժամանել կորոնավիրուսի և տնտեսական ճգնաժամի տեսքով։

Թաքնվելով պետական իշխանության հետևում՝ նա չի կարողանում հասկանալ մի պարզ ճշմարտություն՝ ինքն է 3 մլն մարդու ճակատագրի պատասխանատուն։ Նա պարտավոր է առաջնորդել ժողովրդին, փրկել զրկանքից ու սովից, ընդ որում՝ ամեն գնով։ Ինչպես Վրաստանը՝ ժամանակին կասեցրեց, հետո պայքարեց համավարակի դեմ, իսկ հիմա բոլոր հնարավոր եղանակներով ֆինանսապես աջակցում է բիզնեսին և բնակչությանը։ Բայց այս զուգահեռներն իրականում ցույց են տալիս ամենադառը ճշմարտությունը՝ անիմաստ է Նիկոլ Փաշինյանից ակնկալել օպերատիվ լուծումներ, տնտեսական ոչ ստանդարտ որոշումներ, թիրախային օժանդակություն։ Նա անկարող է և անընդունակ։ Ու այդպիսին եղել է միշտ։

Հետևաբար, եկել է դառը ճմշարտության պահը։ Այն եզրակացության, որ շատերն այսօր գուցե չցանկանան ընդունել, բայց որն անխուսափելի է։

Առաջին. Հայ ժողովրդի և անվտանգ ու բարեկեցիկ ապագայի միջև կանգնած է Նիկոլ Փաշինյանը։ Քանի դեռ նա կա, չսպասեք նման ապագա։ Առավել քան երբևէ, Նիկոլի քաղաքական ներկայությունը դարձել է ճակատագրական։

Երկրորդ. Երկու տարի առաջ արված ընտրությունը դատավճիռ չէ։ Ընտրելով Նիկոլին և մնացած անկարողներին՝ որևէ մեկը չպետք է կաշկանդվի ո՛չ անցյալով, ո՛չ էլ ներկայով։ Պետք է սթափ ու ռացիոնալ գնահատել վիճակը և եզրակացնել՝ այս իշխանությունը դատապարտված է ու երկիրը տանում է կործանման։

Երրորդ. Ժողովրդի հետ միասին նույն որոշումը պետք է կայացնեն երկրի էլիտաները։ Պետք է հասկանալ պարզ ճշմարտություն՝ քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանը, ամեն ինչ գնալու է դեպի վատը։ Ոչ ոք չի խուսափելու դրանից՝ ոչ «բանակցելու» ակնկալիքով ծվարածները, «նվիրատվություններով» իբր ապահովագրվածները, ոչ էլ «մաքուր բիզնես անող ու քաղաքականություն չմտնող» ձեռներեցները։ Էլ չեմ խոսում քաղաքական գործիչների, լրատվամիջոցների և մյուսերի մասին։ Տիկնայք և պարոնայք, ոչ մի գրոշ չարժե Ձեր հաշվակը, եթե դիմացը Նիկոլն է ու պետության կործանման հեռանկարը։ Իսկ ամեն ինչ գնում է դրան։ Այդ պատճառով եկել է կոնկրետ որոշումների և մեծ միավորման ժամանակը։ Մեկնարկը տրված է։

Հ.Գ. Պարզվում է նույնիսկ արտակարգ դրության, հարյուրավոր հիվանդների տագնապալի ապագայի, տասնյակ մահերի, անկասելի թվացող վիրուսի ու տեսանելի տնտեսական աղետի պայմաններում կարելի է իրագործել վաղեմի երազանքը։ Հենց այդպիսի օր էր Նիկոլ Փաշինյանի համար։ Նա վերջապես իրականացրեց իր երկուսուկես տարվա երազանքը, որի մասին խոսում էր բոլոր առիթներով՝ հարուցել քրեական գործ, որտեղ ես կլինեմ մեղադրյալի կարգավիճակում։ Այս դժվար ու ծանր ժամանակներում այդ մարդը զբաղված է իր ամենասիրելի գործով՝ խառնակչությամբ, մարդկանց վարկաբեկելու փորձով ու հնարած մեղադրանքներ նետելով։ Ես չեմ պատրաստվում անդրադառնալ հարուցված անհեթեթ քրեական գործին։ Դրա մասին կխոսեն փաստաբանները, իսկ դա ամբողջ թափով «կարդարացնեն» իշխանական պրոպագանդիստները։ Իսկ իմ ստվերի դեմ պայքարելուց հետո, հուսով եմ, երկրի վարչապետը վերջապես խորը շունչ կքաշի և կթողնի, որ իրավապահ համակարգը աշխատի և օրինակ զբաղվի կորոնավիրուսի օջախների ու օղակների հայտնաբերմամբ։

Դուք կորցրիք մահաբեր ալիքի կառավարելիության թելը, որովհետև շղթաների հայտնաբերման աշխատանքն ամենապրոֆեսիոնալ կերպով կիրականացնեին մեր երկրի քննիչներն ու դատախազները, իսկ նրանց դուք ուղարկել էիք այս ու այն կողմ՝ գործ թխելու։

Ոչինչ չարձանագրված չի մնալու, ամեն ինչ ու ամեն ոք ֆիքսվում է խնամքով։

Կգա նաև պատասխանների ժամանակը»։