Հայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Ինչո՞ւ են «Գադիան» գրուպի մրցակից պահնորդներին զենքի քննությունից «աջ ու ձախ կտրում». ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Կարեն Խաչատրյանը
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման ԹաթոյանԾառուկյանի նկատմամբ կատաղի ճնշումները շարունակվում ենՓաշինյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Ղազախստանում զորավարժության ժամանակ զոհվել է 9 զինծառայող. կան անհետ կորածներՀայաստանի և Բենինի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագիր է ստորագրվել
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մասուդ Փեզեշքիանի հետ
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանըՋրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերումԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովՊապիկյանը պահանջել է պահպանել զինվորական կարգապահությունը և աչքի ընկնել օրինակելի ծառայությամբ
Ադրբեջանը Հայաստանի գյուղերում ուսումնասիրություն է իրականացրել, որում Արարատի Նորամարգ գյուղը ներկայացվում է իբրև ադրբեջանական տարածք
Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը
Նյու Յորքում Փաշինյանն ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և դրա սկզբունքներըՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենՊեկինն ու Վաշինգտոնը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ. Սի ԾինփինԱվանեսյանն անդրադարձել է համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ երկրների ներդրումներին
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Հասարակություն

Մենք կարողացանք հաղթել մահին, մենք վերապրեցինք և վերածնվեցինք. Արմեն Սարգսյանի ուղերձը

Մենք կարողացանք հաղթել մահին, մենք վերապրեցինք և վերածնվեցինք: Այսօրվա անկախ Հայաստանի գոյությունն, ազատ Արցախն, ինչպես նաև կազմակերպված ու հաջողակ Սփյուռքը դրա ապացույցն են և նոր հնարավորություն մեզ համար: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,

Այս տարի Հայոց Ցեղասպանության զոհերի տարելիցն անցնում է համավարակի պարտադրած արարողակարգով: Սակայն մեր հարգանքի տուրքը մեր սուրբ նահատակների հիշատակին երբեք չի չափվել միայն Եղեռնի հուշահամալիր կամ Հայոց Ցեղասպանության այլ հուշարձաններ այցելությամբ:

Մենք հիշում ենք մեր զոհերին մշտապես ու ամենուր՝ աշխարհում ուր էլ որ լինենք, աղոթում ենք նրանց համար մեր հոգում և մտքում՝ անուն առ անուն: Հիշողությունն ու կորստի ցավը՝ միահյուսված ապրելո՛վ հաղթելու ու արդարության հաղթանակին հասնելու մեր կամքի հետ, ուղեկցում են մեզ արդեն 105 տարի:

Այո, ավելի քան մեկ դար է անցել Հայոց ցեղասպանությունից, հայ ժողովրդի հայրենազրկումից և ունեզրկումից: Սակայն համայն հայ ժողովուրդը դեռևս սպասում է ճշմարտության հաղթանակին և արդարության հաստատմանը:

Պատմաբանները և վերլուծաբանները, ժամանակի պետական և քաղաքական գործիչներն առաջին աշխարհամարտից հետո հաստատված համաշխարհային կարգի ամենամեծ անարդարություններից մեկը համարում են հայ ժողովրդի իրավունքների բացարձակ անտեսումը:

1.5 մլն մարդկային կյանքերի կորուստն էապես ազդել է հայ ժողովրդի հետագա վերարտադրման վրա. այսօր պետք է լինեինք ոչ թե 10-12 մլն, այլ առնվազն դրա կրկնակին:

Ցեղասպանության ճանաչման հարցը, որ հայերը բարձրացնում են միջազգային հանրության և Թուրքիայի առջև, մի քանի բաղադրիչ ունի՝ hիշողության պարտք, նման ոճրի կրկնության բացառում և դատապարտում, Ցեղասպանության հետևանքների վերացում:

Անընդունելի է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի դիտարկումն Անկարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպեական շահերի տեսանկյունից:

Այդ մոտեցմամբ աշխարհն առաջ չի գնա:

Մենք չենք կարող մի կողմից հայտարարել մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության, հակասեմականության, ժխտողականության և այլ համամարդկային չարիքների դեմ համատեղ պայքարի մասին, մյուս կողմից Հայոց ցեղասպանության հարցով «դիվանագիտություն բանեցնել» Թուրքիայի հետ:

Շատ պետություններ, որոնք մեծ շահեր ունեն Թուրքիայի հետ, հաղթահարել են այդ պատնեշը, և պետք է արժանին մատուցել նրանց:

Երախտապարտ ենք նրանց, ինչպես նաև այն երկրներին, որոնք ցեղասպանությունից հետո իրենց դռները բացել և ապաստան են տվել այդ արհավիրքից փրկվածներին:

Երախտապարտ ենք մարդասիրական կազմակերպություններին, միսիոներներին, դիվանագետներին և այն ժողովուրդներին ու անհատներին, որոնք դաժան այդ օրերին օգնության ձեռք մեկնեցին ու փրկեցին շատերին:

Անընդունելի է Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունների դիրքորոշումը, որը խուսափել և խուսափում է ցեղասպանության ճանաչումից և պետական մակարդակով առաջ տանում ժխտողականության քաղաքականությունը:

Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից և դրա հետևանքների վերացումը անվտանգության երաշխիք են Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև տարածաշրջանի համար:

Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը և չենք կարող հաշտվել դրա հետևանքների հետ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր ցավագին հիշատակից բացի պետք է խոսել այդ տարիներին մեր ժողովրդի ցուցաբերած ոգու տոկունության և հերոսության մասին նույնպես:

Ցեղասպանությունը նաև հայ ժողովրդի գոյատևման ու մաքառումի պատմություն է, մարդկային ոգու ու կամքի պայքարի պատմություն։ Դա պայքար էր կյանքի համար: Պայքար ինքնության պահպանման համար, պայքար ազգի հիշողությունը չկորցնելու և սերունդներին փոխանցելու իրավունքի ու հնարավորության համար։

Ցեղասպանությունը նաև մարդկային ամենօրյա հերոսության պատմություն է, երբ ապրելն ու գոյատևելը արդեն իսկ պայքար էր։ Մենք մաքառել ենք, տոկացել ու հերոսացել։

Մենք կարողացանք հաղթել մահին, մենք վերապրեցինք և վերածնվեցինք: Այսօրվա անկախ Հայաստանի գոյությունն, ազատ Արցախն, ինչպես նաև կազմակերպված ու հաջողակ Սփյուռքը դրա ապացույցն են և նոր հնարավորություն մեզ համար:

Հնարավորություն՝ համախմբվելու որպես ազգ և ժողովուրդ, մեկտեղելու մեր ջանքերն ու կարողությունները և հասնելու մեր ազգային իղձերի իրականացմանը:

Ես հավատում եմ դրան:

Հիշում եմ և պահանջում։

Աստված պահապան հայ ժողովրդին»,- ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում։