Աշխարհում այս պահին ամենաաղտոտված օդը Կիևում է
Ուկրանիայի մայրաքաղաք Կիևը նախորդ օրը նորից բարձրացավ առաջին հորիզոնական՝ ամենակեղտոտ օդ ունեցող քաղաքների ռեյտինգում։
Այս մասին տեղեկանում ենք QIAir-ից։Օդի աղտոտվածության ինդեքսով ապրիլի 24-ի դրությամբ այն մեծացել է և հասել 159 միավորի։ Սա համարվում է վտանգավոր աստիճան։
Երկրորդ տեղը զբաղեցնում է Քուվեյթը, իսկ երրորդ հորիզոնականում հնդկական Նոր Դելին է։ Մասնագետները նշում են, որ Կիևում այդ ցուցանիշի բարձր լինելը պայմանավորված է Չերնոբիլի երկրամասում տեղի ունեցող հրդեհներով։