Այսօրվանից Չեխիայում կյանքը նորից անցնում է բնականոն ռիթմին
Չեխիայի իշխանությունները վերացրել են արգելքենրը երկրի քաղաքացիների համար։
Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
Օրենքն ուժի մեջ է մտնում ապրիլի 24-ից։ Այսուհետ Չեխիայի քաղաքացիները կարող են ազատ տեղաշարժվել երկրում։ Մինչ այս պահը մարդիկ կարող էին միայն գնալ աշխատանքի, խանութ և դեղատուն։
Այս ամենի հետ մեկտեղ ապրիլի 27-ից Չեխիայում կվերաբացվեն համալսարաններն ու կսկսվեն դասերը։