105 տարի է անցել այն ողբերգությունից, որի վրա աշխարհը որոշեց աչք փակել․ Արսեն Ավակով
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ գրառում է կատարել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, ով ազգությամբ հայ է։
Այս մասին տեղեկանում ենք Ավակովի թվիթթերյան էջից։ Նա մասնավորապես նշել է․
«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, 1915-1924 թվականներին զոհված միլիոնավոր մարդկանց ցավի և վշտի օրը։ 105 տարի է անցել այն ողբերգությունից, որի վրա աշխարհը որոշեց աչք փակել։ Իսկ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։ Պետք է հիշել, որպեսզի այն այլևս չկրկնվի»։