Աշխարհում կորոնավիրուսից մահացել է մոտ 200 հազար մարդ
Աշխարհում շարունակում են ավելանալ կորոնավիրուսով հիվանդների թվերը։ Ինչպես տեղեկանում ենք Worldometers-ից, այս պահի դրությամբ աշխարհում կա կորոնավիրուսով հիվանդ ավելի քան 2 միլիոն 831 հազար մարդ։
Նրանցից 807 հազարն արդեն առողջացել և դուրս են գրվել։ Մահացել է ավելի ան 200 հազար մարդ։
Մահվան ցուցանիշով աշխարհում առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ մահացել է 52 հազար մարդ։