ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդների թվերը կամաց-կամաց մոտենում են 1 միլիոնի
Աշխարհում կորոնավիրուսի ամենաթեժ օջախը շարունակում է մնալ ԱՄՆ-ն։ Այս երկրում թվերն աճում են արագ տեմպերով։
Արդեն հիմա երկրում վարակակիրների թիվը հասնում է 925 հազարի։ Մահացել է 52 հազար մարդ։ Բուժվել՝ 110 հազարը։
Հիվանդների ու մահացությունների թվով երկրում առաջին տեղում Նյու-Յորք քաղաքն է, որտեղ կարանտինային սահմանափակումները շարունակում են գործել։