Հայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Ինչո՞ւ են «Գադիան» գրուպի մրցակից պահնորդներին զենքի քննությունից «աջ ու ձախ կտրում». ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Կարեն Խաչատրյանը
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման ԹաթոյանԾառուկյանի նկատմամբ կատաղի ճնշումները շարունակվում ենՓաշինյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Ղազախստանում զորավարժության ժամանակ զոհվել է 9 զինծառայող. կան անհետ կորածներՀայաստանի և Բենինի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագիր է ստորագրվել
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մասուդ Փեզեշքիանի հետ
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանըՋրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերումԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովՊապիկյանը պահանջել է պահպանել զինվորական կարգապահությունը և աչքի ընկնել օրինակելի ծառայությամբ
Ադրբեջանը Հայաստանի գյուղերում ուսումնասիրություն է իրականացրել, որում Արարատի Նորամարգ գյուղը ներկայացվում է իբրև ադրբեջանական տարածք
Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը
Նյու Յորքում Փաշինյանն ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և դրա սկզբունքներըՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենՊեկինն ու Վաշինգտոնը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ. Սի ԾինփինԱվանեսյանն անդրադարձել է համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ երկրների ներդրումներին
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Չի բացառվում, որ ոմանց նյարդերը տեղի տան, և մենք ականատես լինենք հրաժարականների. Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանն իր հերթական հոդվածում գրում է.

«Երեկոյան երկրի առողջապահության նախարարը հանդես է գալիս իրավիճակի վերլուծությամբ, որտեղ որևէ հուսադրող միտում չկա։ Շաբաթվա թվերի աճը, վարակելիության օջախների՝ այլևս անվերահսկելիության փաստը ստիպում են նախարարին՝ խոսել առաջիկա հնարավոր պիկերի, նոր սցենարների մասին, երբ բոլոր հիվանդներին այլևս հնարավոր չի լինի հոսպիտալացնել և այլն։ Պետության օրը ավարտվում է այս տրամադրություններով՝ նախարարի հաշվետվությամբ։

Պետության հաջորդ օրը սկսվում է երկրի առաջին դեմքի լայվով. Առավոտյան 7-45: Եվ վարչապետը վաղ առավոտյան, քնած ժողովրդին դիմում է 3 օր առաջ տեղի ունեցած միջոցառման թեմայով, գովաբանում իրեն և մեղադրում նախկին իշխանություններին։ Մի կողմ թողնենք բոլոր նախասիրությունները։

Միջոցառումն իրոք լավն էր, և մասնակցում էին արտիստներ, որոնցից շատերը, ի դեպ, գնահատվել և պետական մակարդակով աջակցություն են ստացել երկրի պատմության վերջին երկար տարիների ընթացքում, իսկ նրանցից ոմանք նաև մասնակցել են «նախկինների» քարոզարշավին։ Ապրիլի 24-ն ավանդաբար եղել է տարաձայնությունների հարթման, հաշտեցման, սևուսպիտակի բացառման օր։ Օր, որն իր ցավի ուժգնությամբ միավորել է բոլորիս՝ անկախ մեր կուսակցական պատկանելությունից և բնակության վայրից։ Ինչո՞ւ դա առիթ դարձնել՝ հերթական բաժանարար նոտան ավելացնելու առանց այդ էլ վատ լարված նվագախմբի ելույթին։

Բայց անգամ դա է այսօր ընդամենը սիմպտոմատիկ և երկրորդական։ Այս ելույթը երկու այլ բան ընդգծեց.

- երկրի բարձրագույն ղեկավարը երեք օր շարունակ չի գտել մտածելու այլ հարց, քան մշակութային միջոցառման որակով հպարտանալը և դա օգտագործել որպես առիթ՝ քարը «նախկինների» ուղղությամբ նետելու։ Երեք օր շարունակ, վիրուսի շուրջ աճող լարվածության, տնտեսական աճող անորոշության, մարդկանց տներում օրերցօր մեծացող անհանգստության պայմաններում, երկրի ղեկավարը չի գտնում մտածելու և մարդկանց դիմելու այլ թեմա, քան՝ հուշահամալիրի լուսավորությունը և համերգը, և չի դիմանում, սեփական ես-ն ընդգծելու համար լուսադեմին վերցնում է մեգաֆոնին փոխարինող հեռախոսը, որ ազդարարի իր ներքին ուրախության մասին։ Ցավալիորեն՝ պիտի սկսենք արդեն լրջորեն անհանգստանալ կառավարող օղակի ադեկվատության, իրավիճակին համարժեքության մասին։

- Հաջորդը՝ արդեն ավելի ու ավելի սուր է ընդգծվում կառավարության ներսում գործ անողների ու միայն խոսել սիրողների հակադրությունը։ Առաջինների վիճակը նախանձելի չէ, քանի որ նրանք սկսել են գիտակցել իրենց ուսերին հայտնված պատասխանատվությունը և փորձում են գտնել իրավիճակին համարժեք լուծումներ, որոնք կարող են և չհամապատասխանել մեգաֆոնով մարդկանց կողմից բարձրաձայնվող բաժանարար քաղաքական կուրսին, ստեղծել լրացուցիչ բարդություններ, երբ խնդիրներն արդեն իրենց ողջ սրությամբ կանգնեն կոնկրետ պաշտոնյաների առաջ։ Չի բացառվում, որ ոմանց նյարդերը տեղի տան, և մենք ականատես լինենք հրաժարականների, քանի որ դժվար է մնալ իրավիճակին ադեկվատ ու միաժամանակ ենթարկվել ոչ ադեկվատ քաղաքական կուրսին»։