Հայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետՔննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցերԿառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր ԱթոռՉամարձակվեք այլևս Ծառուկյանի անունը տալ, դուք «պրավալ» տվեցիք, հիմա փորձում եք մեղքը գցել Ծառուկյանի վրա՞. Արիանա Հովսեփյանը՝ Սամվել ԿարապետյանինԱֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասինՀայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցըՀրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Ինչո՞ւ են «Գադիան» գրուպի մրցակից պահնորդներին զենքի քննությունից «աջ ու ձախ կտրում». ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Կարեն Խաչատրյանը
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման ԹաթոյանԾառուկյանի նկատմամբ կատաղի ճնշումները շարունակվում ենՓաշինյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Ղազախստանում զորավարժության ժամանակ զոհվել է 9 զինծառայող. կան անհետ կորածներՀայաստանի և Բենինի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագիր է ստորագրվել
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մասուդ Փեզեշքիանի հետ
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանըՋրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերումԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովՊապիկյանը պահանջել է պահպանել զինվորական կարգապահությունը և աչքի ընկնել օրինակելի ծառայությամբ
Ադրբեջանը Հայաստանի գյուղերում ուսումնասիրություն է իրականացրել, որում Արարատի Նորամարգ գյուղը ներկայացվում է իբրև ադրբեջանական տարածք
Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը
Նյու Յորքում Փաշինյանն ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և դրա սկզբունքներըՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենՊեկինն ու Վաշինգտոնը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ. Սի ԾինփինԱվանեսյանն անդրադարձել է համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ երկրների ներդրումներին
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Վազող տողեր

Զգուշացեք. սկսվել է «Save Արման Սարգսյանի ուսադիրները» օպերացիան

ՀՀ ոստիկանությունում ինչ-որ բան այն չէ, ինչպես կասեր հայտնի հերոսը, «փչացել է»: Միշտ մտքում ունեցել եմ այն գաղափարը, որ բաներ կան, որ պետք է հարգել՝ գոնե ներքուստ, եթե չասեմ՝ քաշվել, ինչ-որ տեղ էլ, ժողովրդի լեզվով ասած, «հուշտ լինել»: Այդ մարդկանցից են, օրինակ, կաթողիկոսը, երկրի ղեկավարը, Գլխավոր դատախազը, պաշտպանության նախարարը, ԱԱԾ պետը, ոստիկանապետը: Անկախ անձերից: Շեշտում եմ՝ անկախ անձերից: 

Ու այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ թացն ու չորը խառնվել են իրար, ու այդ հարգանքն էլ լղոզվել է, շատ դեպքերում՝ ոտնակոխ եղել: Գուցե արդարացված: Չգիտեմ: 

Երեկ Գեղարքունիքում տեղի ունեցածը վեր էր ամեն տեսակ տրամաբանությունից, ընկալումից: Երկու մարդու սպանությունն, իհարկե, սոսկալի է, բայց դա գուցե թերթվեր ու անցներ մամուլի էջերից, ինչպես լինում է միշտ, եթե չլիներ մարտաֆիլմ հիշեցնող վենդետան: Նախ, մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե սպանվածների կողմնակիցները հարձակվել են հիվանդանոցում գտնվող վիրավորների վրա և կտրել նրանց կոկորդները: Ընդ որում, ըստ մամուլի, դա տեղի էր ունեցել ոստիկանների և, օ՜, զարմանք, անձամբ ոստիկանապետի ներկայությամբ... 

Ավելի ուշ Գեղարքունիքի մարզպետը պնդեց, թե հարձակվողները եղել են 500 հոգով, իսկ ոստիկանապետը դեպքի վայրում է եղել, ոչ թե հիվանդանոցում: Իհարկե, այս թիվը ծիծաղելի թվաց շատերին, բայց բոլորս հասկացանք՝ սկսվել են ոստիկանապետի անունը փրկելու անհաջող օպերացիան: Այս ողջ ժամանակ ոստիկանությունը լուռ էր: Ոչ մի խոսք կատարվածի մասին, ոստիկանապետի՝ որտեղ լինելու մասին, հարձակվողների և, ի վերջո, մահացածների ոչ քանակի, ոչ էլ ինքնության մասին... 

Առավոտյան արդեն տարածվեց ոստիկանության հայտարարությունը՝ ոստիկանապետը հիվանդանոցում չի եղել, հիվանդանոցում էլ ոչ ոք չի սպանվել: Ամբողջ գիշեր ոստիկանապետը մտածել է ու գտել է «կռուտիտը»:

Իսկապես, առանց սարկազմի, անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ ոստիկանապետը չի եղել հիվանդանոցում, այլապես վերջնականապես աղբամանն էր պետք նետել նրա ուսադիրները: Ինչ վերաբերում է այն «արդարացմանը», թե հիվանդանոցում որևէ մեկը չի սպանվել, արդեն տրագիկոմեդիայի ժանրից է: Հետո ի՞նչ, թե մարդիկ բախտի բերմամբ ողջ են մնացել, դրանից ի՞նչ է փոխվում ոստիկանության համար: Խուժանը մտել է հիվանդանոց, կոտրել-ջարդել դուռ ու լուսամուտ, հաշվի չի առել բազմաթիվ ոստիկանների ներկայությունը, մի քանի մարդու դանակով ու ոչ միայն վնասվածքներ է հասցրել: Սա ուղիղ անարգանք է, հայհոյանք ոչ թե շարքային ոստիկանի, ոչ թե հերթական ոստիկանապետի, այլ ուղիղ պետության հասցեին: Այստեղ պարտվել է պետությունը, մենք՝ բոլորս, վերևից ներքև: Ու մեր՝ բոլորիս անարգվելու համար կոնկրետ մարդիկ պետք է պատասխան տան ու ոչ թե թաղային խուժանը, այլ պատասխանատուները: Պատասխանատուն՝ մասնավորապես: Ոստիկանապետը: 

Նրա գործունեության մեջ սա երկրորդ աղմկոտ դեպքն է՝ «Էրեբունի պլազայի» դեպքից: Ու նրա՝ «Արթուր ջան, կյանքս քեզ վստահում եմ», առաջին դեպքի գործելաոճը նրան հասցրին այս օրվան (Արթուրը «Էրեբունի պլազայի» պատանդառուն է-հեղ): Ոստիկանապետի ներկայությունը քաղաքում, դեպքի վայրում պետք է սթափեցներ, սառեցներ ամենատաք գլուխն անգամ: Հարձակում նախաձեռնողին պետք է կանգնեցներ միայն այն միտքը, որ ոստիկանապետն այստեղ է՝ տարածքում: Բայց ոչ: Ներվել էր Արթուրը, կներվեին նաև իրենք: 

Թավիշն ու շոուն առնվազն երկու ընտանիք որբացրին: Առողջություն վիրավորներին: Մնացածը թողնում ենք Սարգսյանի Արմանի խղճին ու ուսադիրներին...

Արիանա Հովսեփյան
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն