Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասնում է 539-ի
Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 22 նոր դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Այսպիսով երկրում վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 539։ Երկրում հիվանդներից 178-ը առողջացել և դուրս են գրվել հիվանդանոցներից։ Այս պահին երկրում մեկուսացած է 5256 մարդ։
Ընդգծենք, որ Վրաստանում արտակարգ դրությունը կավարտվի մայիսի 22-ին։