Ուկրաինայում կորոնավիրուսով հիվանդներից 717-ը երեխաներ են
Ուկրաինայում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 540 նոր դեպք։ Այսպիսով երկրում վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 10 հազարի։
Այս մասին տեղեկանում ենք երկրի առողջապահության նախարարությունից։ Հիվանդների թվում կա 2 հազար բուժաշխատող և 717 երեխա։
Երկրում ընդհանուր առմամբ մահացել է 261 մարդ և առողջացել 238-ը։