Ռուսաստանում COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 100 հազարի
Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 7099 նոր դեպք։ Այս մասին տեղեկանում ենք երկրի օպերատիվ շտաբից։
Այսպիսով երկրում վարակակիրների թիվը կազմում է 99 հազարի։ Մահացել է 932 մարդ։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով դեպքեր գրանցվել են Ռուսաստանի բոլոր երկրամասերում։ Երկրում առողջացել է 10 հազար մարդ։