Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Հասարակություն

«Բուսաբանական այգու» վարձակալության տրված տարածքների վարձավճարները գանձվել են կրկնակի ցածր

ՀՀ գլխավոր դատախազություն են ստացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված «ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության տրման գործընթացի մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը: ՀՀ դատախազության լրատվության ծառայությունից հայտնում են, որ դրանց կապակցությամբ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում իրականացված ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առերեւույթ կոռուպցիոն բնույթի չարաշահման հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ:

Մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ին մշտական օգտագործման իրավունքով պատկանող ք. Երեւան, Աճառյան փողոց, թիվ 1 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը «բնակավայրերի» է, իսկ գործառնական նշանակությունը՝ «բուսաբանական այգի կազմակերպելու»:

2016թ. ՊՈԱԿ-ը «Լ... Գ...» ՍՊԸ-ի հետ մեկ տարի ժամկետով կնքել է 1000 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիր, որի ժամկետը յուրաքանչյուր տարի երկարացվել է ընդհուպ մինչեւ 2020թ. դեկտեմբերի 31-ը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների իրականացրած տեղատեսությամբ պարզվել է, որ ՍՊԸ-ն նշված հողամասն օգտագործում է շինանյութի առուվաճառքի գործունեություն իրականացնելու նպատակով, ինչը չի համապատասխանում այդ հողատարածքի՝ «բուսաբանական այգի կազմակերպելու» գործառնական նշանակությանը:

Չնայած կնքված վարձակալության պայմանագրով նախատեսված է եղել, որ տարածքը դրա նշանակության էական կամ բազմակի խախտումներով օգտագործվելու դեպքում վարձատուի պահանջով պայմանագիրը կարող է դատական կարգով վաղաժամկետ լուծվել, սակայն ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել այդ եւ տարածքը հետ վերադարձնելու ուղղությամբ:

ՊՈԱԿ-ը մեկ այլ՝ «Ք... Գ...» ընկերության հետ 2011թ. դեկտեմբերի 30-ին կնքվել է 3000 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիր՝ կանաչապատման նպատակով, որի ժամկետը երկարացվել է մինչեւ 2018թ. դեկտեմբերի 31-ը: 2020թ. մարտի 12-ի դրությամբ, սակայն, այդ տարածքը առանձնացված է բետոնե հիմքով քարե հիմնական պարիսպով, իսկ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո տարածքը չի վերադարձվել ՊՈԱԿ-ին: Պարզվել է, որ ընկերությունը նշված տարածքում ծավալել է մրգերի եւ բանջարեղենի մանրածախ առեւտրի գործունեություն: Այսինքն տվյալ դեպքում եւս, չնայած հողատարածքը չի օգտագործվել պայմանագրով նախատեսված՝ «բուսաբանական այգի կազմակերպելու» գործառնական նշանակությանը համապատասխան, ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք այս դեպքում էլ միջոցներ չեն ձեռնարկել պայմանագիրը լուծելու ուղղությամբ:

Պարզվել է նաեւ, որ խախտելով ՀՀ կառավարության 22.02.2001թ. եւ 24.12.2003թ. որոշումների պահանջները՝ նշված հողատարածքը ՍՊԸ-ին վարձակալության է հանձնվել ամսական 62.000 դրամով, որը հետագայում փոփոխվել է՝ սահմանելով տարեկան 1,2մլն դրամ (ամսական 100.0 հազ. դրամ):

Մինչդեռ, ՀՀ կառավարության նշված որոշումների պահանջները պահպանելու դեպքում տարածքի վարձավճարը պետք է կազմեր կրկնակի ավելի՝ տարեկան առնվազն 2,5 մլն դրամ կամ ամսական շուրջ 209 հազ. դրամ:

Այսինքն վարձակալության հանձնված հողատարածքի վարձավճարը պակաս է հաշվարկվել եւ գանձվել ընդհանուր մոտ 12մլն ՀՀ դրամի չափով՝ ՊՈԱԿ-ին պատճառելով նույնքան վնաս:

Նկատի ունենալով, իրականացրած մշտադիտարկման եւ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերեւույթ հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: