Հայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Ինչո՞ւ են «Գադիան» գրուպի մրցակից պահնորդներին զենքի քննությունից «աջ ու ձախ կտրում». ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Կարեն Խաչատրյանը
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման ԹաթոյանԾառուկյանի նկատմամբ կատաղի ճնշումները շարունակվում ենՓաշինյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Ղազախստանում զորավարժության ժամանակ զոհվել է 9 զինծառայող. կան անհետ կորածներՀայաստանի և Բենինի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագիր է ստորագրվել
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մասուդ Փեզեշքիանի հետ
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանըՋրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերումԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովՊապիկյանը պահանջել է պահպանել զինվորական կարգապահությունը և աչքի ընկնել օրինակելի ծառայությամբ
Ադրբեջանը Հայաստանի գյուղերում ուսումնասիրություն է իրականացրել, որում Արարատի Նորամարգ գյուղը ներկայացվում է իբրև ադրբեջանական տարածք
Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը
Նյու Յորքում Փաշինյանն ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և դրա սկզբունքներըՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենՊեկինն ու Վաշինգտոնը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ. Սի ԾինփինԱվանեսյանն անդրադարձել է համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ երկրների ներդրումներին
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն
Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել
TRIPP-ը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային կապերի և տնտեսական զարգացման համար. Ջեյհուն ԲայրամովԸնդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե ՀովհաննիսյանՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը. Armlur
Վազող տողեր

Մի օր եկել եք, մի օր գնալու եք, պետությունից կարևոր ոչ մեկս ու ոչ մեկդ չեք. Արփինե Հովհաննիսյան

Փաշինյանի շրջապատում հաճախ կարելի է լսել «թավիշի» շատության ու կոշտության քչության մասին պնդումներ: Շրջապատում գտնվող այդ մարդկանց ես կտարանջատեի երկու հիմնական խմբի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիրներից Արփինե Հովհաննիսյանը: 

«Առաջին խումբ` մարդիկ, ովքեր աննախադեպ կոշտության, վենդետայի, համարյա արյունահեղության կոչեր են հնչեցնում: Այս մարդիկ այն նույն մարդիկ են, ովքեր Փաշինյանի ձեռքով իրենց անձնական, գոեպոլիտիկ և այլ խմբային շահերն են ուզում լուծել, սրանք այն մարդիկ են ովքեր իրենց վախերը կոմպենսացնում են Փաշինյանին հերթական անտրամաբանական քայլին դրդելով, սրանք այն մարդիկ են, ովքեր Փաշինյանի հետ ցանկացած խոսակցության սքրինշոթ պահում են, որ վաղը մյուս օր Փաշինյանը տապալվի, տարբեր տեղեր սեփական կաշին փրկելու «ապացուցողական բազա» ունենան: Այս մարդկանց համար բացարձակ միևնույն է` ինչ կլինի Փաշինյանի ու նրա իշխանության հետ, կարևորը այդ պահին իրենց շահը ու այլ տեղից ստացվող եկամուտը անվտանգ լինի:

Երկրորդ խումբ մարդիկ, Փաշինյանի մերձավորագույն շրջապատի մարդիկ են, նրա մտերիմները, ում ասածը ավելի շատ է ազդում նրա վրա: Նրանք նեղսրտում են երբ իրենց քննադատում ու իրենց պես վիրավորում են, նրանք անկեղծ մտածում են, բայց չէ որ մենք ժողովրդից քվե ենք ստացել, այդ ով իրավունք ունի մեզ բան ասել, ու վրդովվում են ցանկացած քննադատությունից: Նրանք համարում են, որ պետք է պատժվեն բոլորը, ովքեր իրենց խանգարում են: Ցավոք` այս մտերիմ շրջանակի վրա մեծ ազդեցություն ունենում են առաջին խմբի մարդիկ ու արդյունքում Փաշինյանին դրդում են անիմաստ, սխալ, հանցավոր քայլերի:

Սա չի նշանակում, որ Նիկոլը ինքը վախեր չունի, վրեժի ցանկություն չունի, այդպիսի քայլեր անելու ձգտում չունի:

Իհարկե ունի, բայց ստացվում է, որ մեկը չկա իր կողքը, որ իրեն խորհուրդ տա, հետ պահի էմոցիոնալ ու բռնկուն որոշումներից` կամ վախենում են կամ չեն ուզում, կամ էլ՝ ավելի վատ` հրճվում են: Դրա համար էլ ծնվում են դատարանների շրջափակման ակցիաները, բազմաթիվ ստերը, անգրագիտության մաստեր կլաս քրեական գործերը, դատախազություն-ԱԱԾ մասնաճյուղ դարձած խոսնակի մեկնաբանությունները:

Իշխանության եկած ցանկացած մեկը` լինի «հեղափոխությամբ», «հեղաշրջմամբ», ժողովրդի 70 թե 40 աջակցությամբ պիտի հիշի, որ ցանկացած այլ մեկը` լինի նախկին, ավելի նախկին, նոր կամ նորագույն իրավունք ունի ձգտել իշխանության ու իշխանափոխության` դա դասական քաղաքագիտական կանոն է: Մի օր եկել եք, մի օր գնալու եք: Պետությունից կարևոր ոչ մեկս ու ոչ մեկդ չեք:

Հ.Գ. Վերջին օրերի իրադարձությունների ֆոնին «ամենահուզիչը» իհարկե առաջին խմբի այն մարդիկ են, ովքեր «կրեմլյան» կամ էլի եսիմ ինչ հետք են փնտրում այս ամենում: Մի օր կհրապարակեմ այդ մարդկանց և նրանց ընկեր հանդիսացող տարբեր դիվանագիտական ներկայացուցչությունների հայ աշխատակիցների (մինչ օրս պաշտոնավարող ու «խորհուրդ տվող») արձագանքները երկու տարի առաջ այս օրերին իմ, ընկերներիս, ընտանիքիս հասցեին հնչեցրած վիրավորանքներին: Հետո կորոշեք՝ ում հետքը որտեղ փնտրեք»: