Մարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավինՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՎրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ՀայաստանիՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբՀովհաննես Հովսեփյանը վերընտրվեցԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերըԱրդյոք էլեկտրոնային սարքերի աշխատանքին միջամտությո՞ւն է եղել. Գոհար Մելոյան (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանովՍա եթե դեպի հյուսիս կզի՝ կզրկվի վարկերից, եթե դեպի արևմուտք կզի՝ կզրկվի արտահանումից, երկուսն էլ աղետ է, սովորականի պես բոլորի դեմ կզելն այլևս չի ստացվի. ԴանիելյանՎանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էԱդրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.orgՆերթուրքական քննարկումները մեզ համար շատ էական չէին լինի, եթե այս ամենում հնարավոր չլիներ հասկանալ թուրքական պետության ընթացքը. ԳեղամյանՀռոմի պապի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. Լևոն XIV-ին տրամադրվել է Իսպանիայի թագավորի Falcon-ը
«Կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 14-ամյա տղայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել
Շարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ ՔաղաքապետարանԱՄԷ նախագահը բարգավաճում է մաղթել Հայաստանին և ՀՀ կառավարությանըԻրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու. ՈսկանյանՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. Փյունիկը՝ Մխիթարյանի վերաբերյալ հայտարարություն է տարածելՎարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալՈ՞նց ուզում՝ ֆռռցնում է հասարակությանը. ինչի՞ վրա է քեֆի մեջ. ՇարմազանովՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհԲացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերը (տեսանյութ)Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե ՀովհաննիսյանՈւժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՎաղը սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ ՍուրենյանԾառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հանրային հեռուստատեսության. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը. Hetq.amՍուրեն Պապիկյանն է հրահանգել լուծարել ամբիոնը. «Հրապարակ»Գումարը փոխանցվել է պետբյուջե, այն ոչ ոք չի յուրացրել, բայց Աշոտյանը նստած է. «Հրապարակ»Գլխավոր դատախազի հրամանով` 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժԻշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է. Տիգրան ԱբրահամյանՎիճաբանություն՝ Արարատի մարզում․ ձերբակալվել են մասնակից 7 անձինքԵրևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին
Պահը վաղուց է հասունացել, սին հույսերով չեք խաբի. եթե այս պահին ոչինչ չարեցիք, ապա հետո էլ ոչինչ չի լինի
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի«Եթե ինձ ինչ-որ բան լինի, ձեզ ձիգ կպահեք». կրտսեր սերժանտ Գարիկ Արևիկյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղումԺողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»Հայաստանը կորցրել է մոտ 4 մլրդ դոլարի պաշար, որն օգտագործում է Ադրբեջանը. «Փաստ»Կընդունի, բայց չի շնորհավորի. «Հրապարակ»«Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա». Փաշինյանը՝ 2020-ին Հունիսի 16-ի խորհրդարանը․ արդյոք իշխանությունը պատասխաններ կտա. «Ժողովուրդ»ԸԸՀ անդամներն աշխատավարձ չեն ստանա. «Հրապարակ»Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ»Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ»Իշխող թիմում մի քանի սցենար ունեն. «Հրապարակ»Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ»Ճգնաժամի ֆոնին Կոլումբիայից 100 տոննա մարդասիրական բեռով նավ է ժամանել Կուբա
Վազող տողեր

Մի քանի հարց էլ ես տամ Հրաչ Հակոբյանին. Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը գրել է․

«Փաստորեն վարչապետն այս անգամ էլ աներձագով փորձեց պատասխանել Արթուր Վանեցյանին

Նախ նկատեմ, որ բոլորն արդեն հրաշալի ճանաչում են ուշադրություններ շեղելու մեծ վարպետին։ Օրինակ՝ Գեղարքունիքի մարզում ոստիկանությանը ոչնչացնելու ընթացքում ֆանտազիայի ժանրից փայաբաժինների սյուժեն կերտողին, որին այդպես էլ չհաջողվեց շեղել հանրության ուշադրությունը, քանի որ Հանրությունն այս երկու տարում հասցրել է իմունիտետ ձեռք բերել շեղարարի հնարքներից։

Արթուր Վանեցյանի՝ Արցախին վերաբերվող հարցին Հրաչի տված ամբողջ պատասխանում միայն մեկ միտք էր ճիշտ, եւ այդ մեկ միտքն է՝ «Ես կարծում եմ»։

Մինչեւ կանցնեմ հետաքրքիր հարցերի սեզոնին, պարտադրված եմ կարեւոր հարց տալ եւ օգնել Հրաչին այդ հարցի պատասխանով։

Հարց. Հրաչ ջան, ո՞րն է դերասանի ու քաղաքական գործչի տարբերությունը, իսկ կոնկրետ Ձեր դեպքում՝ նմանությունը։ Հուշեմ։ Դերասանը երբեք իր տեքստերը չի գրում, դերասաններին տեքստերը նախապես գրված են տալիս, որն էլ պետք է դերասանն արտասանի իր կերպարով։ Քաղաքական գործիչներն իրենք են իրենց տեքստերը հեղինակում եւ այդ տեքստի կրողն են։ Այստեղից էլ հետեւում է հաջորդ հարցիս պատասխանը. Ձեր դեպքում դերասանի ու քաղաքական գործչի մեջ տարբերություն չկա։
Մեկ հատ էլ հռետորական հարց. կարո՞ղ եք Ձեր կերպարի համար գրված հարցերից գոնե մեկը բանավոր արտասանել։

Որպեսզի կարողանաք ինքնուրույն տալ հարցերը, ճիշտ կլինի նախ սկսեք Ձեր հիմնական գործառույթից, ԱԺ նիստում կառավարությանը հարցեր տալուց։

Այնուամենայնիվ, ելնելով այն իրավիճակից, որ իշխանության ռեժիսորը որոշել է, որ այդ հարցեր տալու դերը պետք է կատարի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ստիպված եմ հենց նրան էլ պատասխանել։

Հրաչ ջան, Ձեր բոլոր հարցերի պատասխանները գտնվում են մի վայրում, հոլիվուդյան ֆիլմերում։ Իսկ լինելով կինոյի մարդ Դուք լավագույնս պետք է իմանայիք, որ կինոները սուտ են, որ կինոներում մահացած հերոսներին կարելի է տեսնել մեկ այլ կինոյի հերոսի կերպարում։

Մի խորհուրդ. վերադարձեք իրական կյանք եւ նայեք շուրջներդ, վստահեցնում եմ, որ շատ հարցերի պատասխաններ կկարողանաք ստանալ հենց ձեր մերձավոր շրջապատում։

Իսկ վերջում, ընդունելով Հրաչի մեկնած՝ հարց տալու մարտահրավերը, մի քանի հարց էլ ես տամ։

- Կարո՞ղ է շատ մոտ ապագայում պարզվի, որ բազմաթիվ կոռուպցիոներների ձերբակալումները արգելվել են վարչապետ Փաշինյանի կողմից։
- Կարո՞ղ է շատ մոտ ապագայում պարզվի, որ պաշտոնատար անձանց ունեցվածքի հայտարարգրերը չեն հրապարակվում ոչ թե տեխնիկական պատճառներով, այլ վարչապետի հանձնարարությամբ՝ մինչեւ քաղաքական իշխանության վերնախավը կհասցնի լվանալ համակարգային կոռուպցիայից ստացված եկամուտները։
- Կարո՞ղ է շատ մոտ ապագայում պարզվի, որ ՌԴ-ում առգրավված ծխախոտի հետ քաղաքական իշխանությունները սերտ կապեր ունեն։
- Որոշ շրջանակների ու սատանայի կապն ի վերջո հաջողվե՞ց բացահայտել»։