Աշխարհում կորոնավիրուսից մահացել է 234 հազար մարդ
Չնայած նրան, որ աշխարհի մի շարք երկրներում նվազում են կորոնավիրուսով հիվանդների թվերը, այնուամենայնիվ ամբողջ աշխարհում ավելանում են վարակակիրների թվերը։
Այս պահի դրությամբ աշխարհում կա 3 միլիոն 308 հազար վարակակիր, որոնցից 1 միլիոն 42 հազարն արդեն բուժվել են։ Մահացածների թիվը կազմում է 234 հազար։
Առաջին եռյակում շարունակում են մնալ ԱՄՆ-ն, Իսպանիան և Իտալիան։